Ալեքսեյ Ավդիշև (ռուս.՝ Алексе́й Ива́нович А́вдышев, սեպտեմբերի 19, 1928(1928-09-19), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 1997(1997-12-31), Պետրոզավոդսկ, Ռուսաստան), նկարիչ-բնանկարիչ, գրաֆիկ, բանաստեղծ, Կարելիայի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՍԴՀ վաստակավոր նկարիչ[1]։

Ալեքսեյ Ավդիշև
Ծնվել էսեպտեմբերի 19, 1928(1928-09-19)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 31, 1997(1997-12-31) (69 տարեկան)
Մահվան վայրՊետրոզավոդսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Ավդիշևը ծնվել է բանվորի ընտանիքում։ Դպրոցական տարիներին սովորել է Էրմիտաժին կից երիտասարդ արվեստաբանների ստուդիայում։

1942 թվականին պաշարված Լենինգրադից տարհանվել է դեպի Կուրգանի մարզ, որտեղ ավարտել է ութնամյա դպրոցը։

1945-1950 թվականներին սովորել է Լենիգրադի գեղարվեստա-գծանկարչական ուսումնարանում։ 1949 թվականին «Հերթափոխ» թերթում հրատարակվել են նրա բանաստեղծությունները։

1950-1952 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

Զորացումից հետո, 1952 թվականին տեղափոխվել է Պետրոզավոդսկ, եղել է երիտասարդական թերթի գրական աշխատակից, Ժողովրդական ստեղծագործական տան մեթոդիստ։

1956 թվականին լույս է տեսել բանաստեղծությունների առաջին «Հյուսիսային վերջալույս» ժողովածուն, Ա. Ավդիշևն ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։

Առաջին գունավոր փորագրությունները բարձր են գնահատվել 1957 թվականին, Մոսկվայի երիտասարդների և ուսանողների VI համաշխարհային փառատոնին, և Ա. Ավդիշևը ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։

Ալեքսեյ Ավդիշևը մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 31-ին, Պետրոզավոդսկում։

Ստեղծագործություն խմբագրել

Որպես նկարիչ խմբագրել

Հայտնի աշխատանքներից են. «Ամպամած գիշեր» (1954 թվական), «Վասիլևսկու մատուռը» (1955 թվական), «Գիշերը» (1956 թվական), «Անքուն պատուհանը», «Պոդելնիկի մատուռը», «Ամպամած առավոտը» (1957 թվական), «Արվեստանոցի պատուհանից», «Ձկնորսի նավահանգիստը» (1958 թվական), «Քամոտ օր», «Անձրև։ Հրաժեշտ» (1958 թվական), «Նավահանգստի առօրյան» (1960 թվական), «Վալաամ. Մատուռ», «Նավահանգստում։ Մայրամուտին» (1961 թվական), «Հին հյուսիսային գյուղում» (1963 թվական), «Պայծառ Հյուսիս», «Վոլկոստրովյան մատուռը» (1964 թվական), «Իմ Զաոնեժյեն», «Ադրբևեռային ծովախորշում» (1965 թվական) կտավները, «Իմ Կարելիա» շարքը (1966—1969 թվական), «Կիժկի ալբոմ» (1966 թվական), «Վալաամ» (1971 թվական), «Կարելիա» (1986 թվական) փորագրությունների ալբմները, «Օնեժյան քամիների վրա» (1978 թվական), «Ուսինսկ» (1985-1986 թվական), «Իմ պայծառ Հյուսիս» (1986-1988 թվական) «Գարնանային վարարում» (1976 թվական) շարքերը, ջրաներկի շարքեր (1978 թվական)։

Երկարամյա ու բազմաշերտ ստեղծագործական կյանքի ընթացքում Ալեքսեյ Ավդիշևը թողարկել է մի շարք գրքեր, որոնցում բանաստեղծություններն ու փորագրությունները լրացնում են միմյանց։ Դրանցից են «Կարմիր ձյուներ», «Գարնան վերադարձը», «Իմ սիրտը», «Եվ լույս, և ստվեր» ժողովածուները[2]։

Նկարչի գործերը գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Կարելիայի Հանրապետության կերպարվեստի թանգարանում, Կարելիայի Հանրապետության ազգային թանգարանում, Ռուսաստանում և արտերկրում գտնվող անհատական հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Համամիութենական ցուցահանդեսներ (1954-1955 թվականներ, 1957 թվական, 1958 թվական, 1961 թվական, 1965 թվական, 1967 թվական, 1969 թվական, 1970 թվական, 1979 թվական, 1982 թվական)
  • Համառուսական ցուցահանդեսներ (1957 թվական, 1960 թվական, 1965 թվական, 1967 թվական, 1970 թվական, 1975 թվական, 1980 թվական, 1984 թվական, 1985 թվական)
  • Կարելիայի նկարիչների ցուցահանդեսներ Մոսկվայում (1959 թվական, 1980 թվական), Լենիգրադում (1972 թվական, 1980 թվական), ԳԴՀ-ում (1962 թվական, 1977 թվական, 1983 թվական, 1985 թվական), Ֆինլանդիայում (1966 թվական, 1968 թվական, 1976 թվական), Շվեդիայում (1971 թվական), Իտալիայում (1964 թվական)
  • Անհատական ցուցահանդեսներ. Պետրոզավոդսկում (1968 թվական, 1978 թվական, 1983 թվական, 1986 թվական), Սիկտիվկարում (1969 թվական), Մոսկվայում (1964 թվական, 1984 թվական, 1986 թվական), Ֆինլանդիայում (1991 թվական)։

Ալբոմներ խմբագրել

  • Авдышев А.И. Валаам. — Петрозаводск: Карелия, 1971. — 48 с. — 20 000 экз}[3]:
  • Авдышев А.И. Кижский альбом. — Петрозаводск: Карел. кн. изд., 1966. — 15 с. — 15 000 экз[4]:
  • Авдышев А.И. Мой Север светлый. — Петрозаводск: Карелия, 1983. — 62 с. — 5000 экз[5]:
  • Карелия: Гравюры А. Авдышева / Сост. И.И. Купцов. — М.: Сов. Россия, 1986. — 158 с. — 20 000 экз[6]:

Որպես բանաստեղծ խմբագրել

  • Авдышев А.И. Северные зори. — Петрозаводск: Госиздат КФССР, 1956. — 39 с. — 1500 экз[7]:
  • Авдышев А.И. Край озёрный, край лесной. — Петрозаводск: Карел. кн. изд., 1964. — 54 с. — 3000 экз[8]:
  • Авдышев А.И. Красные снега. — Петрозаводск: Карелия, 1977. — 110 с. — 5000 экз[9]:
  • Авдышев А.И. Заонежье. — Петрозаводск: Карелия, 1984. — 79 с. — 3000 экз}[10]:
  • Авдышев А.И. Возвращённая весна. — М.: Современник, 1985. — 80 с. — 10 000 экз[11]:
  • Авдышев А.И. Сердце моё. — Петрозаводск: Карелия, 1987. — 349 с. — 5000 экз[12]:
  • Авдышев А.И. И свет, и тень. — Петрозаводск: Карелия, 1997. — 478 с.

Հիշատակ խմբագրել

Պետրոզավոդսկ քաղաքի Կույբիշևի փողոցի 14-րդ բնակարանում, որտեղ ապրել է Ավդիշևը, տեղադրվել է հուշատախտակ։

Ընտանիք խմբագրել

Կինը` Վալենտինա Ավդիշևան (1931-1975 թվական), գեղանկարիչ էր, գրաֆիկ, բեմանկարիչ, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության Կարելիայի կառավարման մարմնի նախագահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: «ПетроПресс», 2007. — 400 с.: ил., карт. — С. 113 ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)
  2. «Авдышев Алексей Иванович- Персоны - Имена в истории Карелии». imena.karelia.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  4. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  5. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  6. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  7. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  8. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  9. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  10. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  11. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  12. Российская национальная библиотека, Санкт-Петербург

Գրականություն խմբագրել

  • Плотников В.И. Алексей Иванович Авдышев. — Л.: Художник РСФСР, 1968. — 44 с. — 5000 экз.[1]
  • Гин М. Книга живописца и поэта // «Север». 1978. № 11
  • Маркова Е. Между жизнью и смертью // «Север». 1998. № 6
  • Кошкина О.П. Алексей Авдышев. — Петрозаводск: Карелия, 1978. — 56 с. — 1000 экз.[2]
  • Калинин Е. С. Художники Карелии. — Петрозаводск, 2000—159 с.: ил. — С. 143 ISBN 978-5-8430-0051-6
  • Писатели Карелии: библиографический словарь/Карельский научный центр РАН; [сост. Ю. И. Дюжев]. — Петрозаводск: «Острова», 2006. — 306 с. — С. 116—118. ISBN 5-98686-006-3
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 113—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Российская национальная библиотека, Санкт-Петербург
  2. Российская национальная библиотека, Санкт-Петербург