Ալեքսան Կիրակոսյան
Ալեքսան Մաթևոսի Կիրակոսյան (օգոստոսի 18, 1918, Այգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն - հունվարի 9, 2007, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտում, ավարտել Խարկովի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ուսումնարանը (1942) և ՀԿԿ ԿԿ-ին կից կուսակցական դպրոցը (1948)։
Ալեքսան Կիրակոսյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ | ||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 18, 1918 | ||
Ծննդավայր | Այգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական պետություն | ||
Վախճանի օր | հունվարի 9, 2007 (88 տարեկան) | ||
Վախճանի վայր | Երևան, Հայաստան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ |
Մասնակցել է 1941-1945 թվականների Գերմանա-խորհրդային պատերազմին («Հայրենական մեծ պատերազմ»)։
ԳործունեությունըԽմբագրել
Եղել է Անիի շրջխորհրդի նախագահ (1948-1950), ՀԿԿ Ղուկասյանի (1952-1957) և Հոկտեմբերյանի (1958-1961) շրջկոմների առաջին քարտուղար, ՀԿԿ ԿԿ կուսօրգանների, ապա գյուղատնտեսական բաժինների վարիչ (1961-1965), ՀԽՍՀ կաթի և մսի արդյունաբերության նախարար (1965-1970)։ 1970 թվականից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1977 թվականից՝ առաջին տեղակալ։
Կիրակոսյանը ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ 3-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1953 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 451)։ |