Ալեքսան Գոմցյան

հայ բանաստեղծ, մանկագիր

Ալեքսան Լավրենտիի Գոմցյան (փետրվարի 20, 1955(1955-02-20), Հեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկագիր, Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։

Ալեքսան Գոմցյան
Ծնվել էփետրվարի 20, 1955(1955-02-20) (69 տարեկան)
ԾննդավայրՀեշտիա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր և մանկավարժ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսան Գոմցյանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 20-ին, Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում (այժմ՝ Վրաստան)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի դպրոցներում, զբաղվել շախմատով, մասնակցել մի շարք առաջնությունների[2], գրավել մրցանակային տեղեր։ Շախմատի խմբակներ է վարում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնում։ Վրաստանի և Հայաստանի մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Երկեր խմբագրել

  • Հավի խելք (մանկական), Երևան, 2009[3]։
  • Անձրևոտ ծառեր, Երևան, 2009։
  • Կենաց գինի, Երևան, 2004։
  • Թագուհի, Երևան, 2003[4]։

Պարգևներ խմբագրել

  • Աբխազիայում արժանացել է «Գրական պատվոգրի», 1989։
  • «Գրական վաստակի համար» մեդալ, 2015[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսան Գոմցյանի մասին ՀԳՄ կայքում
  2. chesshouse.am http://chesshouse.am/page4.php?p=6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Գոմցյան, Ալեքսան; Կուրղինյան Գագիկ; Բալայան, Գուրգեն (2009). Սրապյան, Հակոբ Զավենի (ed.). Հավի խելք։ Մանկական բանաստեղծություն. Երևան: Ա.հ. ISBN 978-9939-53-312-4.
  4. Գոմցյան, Ալեքսան (2003). Թագուհի։ Բանաստեղծություններ. Զանգակ-97. ISBN 978-99930-2-574-0.
  5. Բանաստեղծությունը` բարություն և լույս

Արտաքին հղումներ խմբագրել