Ալեքսանդր Վինտեր
Ալեքսանդր Վասիլևիչ Վինտեր (ռուս.՝ Александр Васильевич Винтер, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1878, Osiedle Starosielce, Białystok, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1958[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային էներգետիկ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (սկսած 1932 թվականից)։
Ալեքսանդր Վինտեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 10), 1878 Osiedle Starosielce, Białystok, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 9, 1958[1] (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Գործունեության ոլորտ | էներգաարդյունաբերություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1912) |
Պարգևներ | ![]() ![]() |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը 1912 թվականին։ 1944 թվականից ԽՍՀՄ ԳԱ էներգետիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալն էր։
Զբաղվել է երկրի էներգետիկական ռեսուրսների ուսումնասիրությամբ, փոքր էներգետիկայի պրոբլեմով, ԽՍՀՄ էներգետիկական համակարգի կառուցվածքի ռացիոնալացման, Կույբիշևի (այժմ՝ Սամարա) և Վոլգոգրադի հիդրոէլէկտրակայանների կառուցման և այլ հարցերով։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է 1958 թվականին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Винтер Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.famhist.ru/famhist/klasson/000cad31.htm
- ↑ https://zounb.zp.ua/sites/default/files/imce/pdf/2017/pervindstrdnepr.pdf#page=232
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 457)։ |