Ալեքսանդր Վան (անգլ.՝ Alexander Wang, դեկտեմբերի 26, 1983(1983-12-26), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ, 2012-2015 թվականներին եղել է Balenciaga նորաձևության տան տնօրենը[1] [2][3]։

Ալեքսանդր Վան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1983(1983-12-26) (39 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Drew School?, Harker School? և Stevenson School?
Մասնագիտությունդիզայներ և նորաձևության դիզայներ
Կայքalexanderwang.com
Commons-logo.svg Alexander Wang Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ծնողներն արտագաղթել են Թայվանից, 18 տարեկանում Ալեքսանդր Վանը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է հաճախել «Parsons The New School»» For Design նկարչության և դիզայնի դպրոց։ 2005 թվականին նա որոշեց գործարկել սեփական ապրանքանիշը, որը սկսեց տրիկոտաժի հավաքածուով։

2007 թվականի աշնանը Վանը Նյու Յորքում ներկայացրեց ավարտի հասցրած կանացի լիարժեք հավաքածուն։

2008 թվականին Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի կողմից «Կանացի հագուստ» անվանակարգում նրան մրցանակի է առաջադրվել։ Արժանացել է նաև «Նորաձևության ոլորտում ձեռքբերումների համար» (անգլ.՝ CFDA Fashion Awards) մրցանակին, որը նրան հանձնել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը։ Որպես հաղթող Վանը ստացել է 1․000․000 դոլար։

Նրա հավաքածուների հիմնական առանձնահատկությունը փափուկ տրիկոտաժի տարածված վերնաշապիկներն են, ինչպես նաև մոխրագույն, սպիտակ և սև գույների փափուկ տրիկոտաժի հագուստները։

ՄրցանակներԽմբագրել

  • Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի (CFDA) / Vogue Fashion Fund մրցանակ, (2008)
  • «Swarovski» կանանց հագուստի դիզայներների տարվա հաղթող, (2009)
  • Շվեյցարիայի տեքստիլների մրցանակ, (2009)[4]
  • Swarovski Designer մրցանակի մրցանակաբաշխության «Աքսեսուարներ» անվանակարգի հաղթող, (2010)
  • Տղամարդու հագուստի տարվա լավագույն դիզայներ, (2011)
  • «Fashion Star» մրցանակ՝ Fashion Group International-ի կողմից (2013)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Alexander Wang»։ London, England: The Business of Fashion։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2019-ին 
  2. «Biography – Alexander Wang»։ Alexanderwang.com։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին։ Վերցված է March 27, 2012 
  3. «Alexander Wang Named Balenciaga Creative Director»։ Vogue.uk.com։ Վերցված է November 30, 2012 
  4. «Alexander Wang wins 2009 Swiss Textiles Award»։ The Independent (London)։ November 13, 2009։ Արխիվացված է օրիգինալից 21 November 2014-ին։ Վերցված է 7 November 2014 

Արտաքին հղումներԽմբագրել