Ալեքսանդր Սաֆարյան

Սաֆարյան, Ալեքսանդր Վիլենի


Ալեքսանդր Վիլենի Սաֆարյան (մարտի 24, 1964(1964-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թյուրքագետ։

Ալեքսանդր Սաֆարյան
АлСафарян.jpeg
Ծնվել էմարտի 24, 1964(1964-03-24) (56 տարեկան)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Հայաստան Երևան Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ՄասնագիտությունԹյուրքագիտություն
Հաստատություն(ներ)ԵՊՀ
Գործունեության ոլորտթյուրքագիտություն
Ալմա մատերԵՊՀ
Գիտական աստիճանպրոֆեսոր (2012)
Գիտական ղեկավարպրոֆեսոր Մերի Քոչար

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1964 թ. մարտի 24-ին։ 1981 թ. Ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 19 դպրոցը, 1986 թ.՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը, 1989 թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1988-1989 թթ. ստաժավորում է անցել Դամասկոսում (Սիրիա)։ 1990 թ. աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում որպես պետի օգնական և գիտամեթոդական խորհրդի գիտնական-քարտուղար։ 1990 թ.-ից աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական և թուրքական բանասիրության (վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնում որպես դասախոս, ապա ավագ դասախոս։ 1994-1995 թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, զորացրվել մայորի կոչումով։ 1996 թ.-ից ԵՊՀ թուրքագիտության (վերանվանումից հետո՝ թյուրքագիտության) ամբիոնի վարիչն է։ [1]

1995 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է «Գրիգոր Նարեկացին և սուֆիզմը (գաղափարախոսության հիմնահարցեր, միջնադարյան աղբյուրների համեմատական ուսումնասիրության փորձ)» թեկնածուական ատենախոսությունը։ 2004 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Տասից ավելի թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է (ղեկավարել է հայաստանյան իրականության մեջ պաշտպանված առաջին ատենախոսությունները «թուրքերեն լեզու» և «թուրք գրականություն» մասնագիտությունների գծով)։

2013 թ.-ից Ինֆորմատացման միջազգային ակադեմիայի (Կանադա) իսկական անդամ է։

«Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ», «Հայագիտական հետազոտություններ», «Իրան-Նամէ» հանդեսների, «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ» (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), «Արևելագիտության հարցեր» (ԵՊՀ) մատենաշարերի, «Թյուրքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական հանդեսի (Կազանի Դաշնային Համալսարան, Թաթարստան, Ռուսաստանի Դաշնություն) խմբագրական խորհուրդների անդամ է։

Թյուրքագիտության, օսմանագիտության, հայ-թյուրքական լեզվական ու պատմամշակութային առնչություններին, արևելագիտության պատմության հիմնահարցերին նվիրված շուրջ հարյուր գիտական ու մեթոդական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իրանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ռուսաստանում։ Հայ իրականության մեջ թուրքերենի առաջին դասագրքի համահեղինակներից է (առաջին հրատ.՝ 2001 թ., հինգերորդ հրատ.՝ 2013 թ.)։

2014 թ. պարգևատրվել է «Magtymguly Pyragy» մեդալով (Թուրքմենստանի պետական պարգև)[2][3][4]: 1999 թ. պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, 2014 թ.՝ ԵՊՀ հուշամեդալով, 2019 թ.` ԵՊՀ Արծաթե մեդալով:

ԱշխատություններԽմբագրել

  • Ալեքսանդր Սաֆարյան, Զիյա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները» (Մենագրություն), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012[5][6][7]:
  • Ալեքսանդր Սաֆարյան, «Տնտեսական թյուրքականությունը», էտատիզմի քաղաքականությունը Թուրքիայում և տնտեսության «թուրքացումը» (Ուսումնամեթոդական ձեռնարկ), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012։
  • Ալեքսանդր Սաֆարյան, Աշոտ Սողոմանյան, Տիրան Լոքմագյոզյան, Թուրքերենի դասագիրք, վեցերորդ հրատարակություն (Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), ԵՊՀ, Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևան, 2015[8]:
  • Անի Սարգսյան, Ալեքսանդր Սաֆարյան, Լուսինե Սահակյան, Օսմաներենի դասագիրք, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2016[9][10]:
  • Դավիթ Սաֆարյան, Գուրգեն Մելիքյան, Վարդան Ոսկանյան, Ալեքսանդր Սաֆարյան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2017։
  • Alexander Safaryan, Ziya Gökalp on National Education, "Iran and the Caucasus", vol.8.2, Brill, Leiden - Boston, 2004, pp. 219–229.[11]
  • Alexandre Safaryan, Armenie-Turquie։ en finir avec le dernier mur de la honte, "France-Armenie", Tout sur l'Armenie, Hors Serie, Paris, 2006, pp. 284–285.
  • Alexander Safaryan, On the History of Turkish Feminism, "Iran and the Caucasus", vol.11.1, Brill, Leiden - Boston, 2007, pp. 141–152.[12]
  • Ալեքսանդր Սաֆարյան, Քեմալականների լեզվական քաղաքականության ակունքներում. Զիյա Գյոքալփի լեզվաբանական հայացքները, «Ժամակակակից Եվրասիա» , Հատոր III (2), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2014, Էջ 52-76:
  • Ալեքսանդր Սաֆարյան, Թուրքական գյոքալփագիտության պատմությունից, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 2 (647), Երևան, 2016, էջ 86-93:
  • Ալեքսանդր Սաֆարյան, Ռուբեն Մելքոնյան, Ակադեմիկոս Վ. Գորդլևսկին՝ Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացման մասին, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, VI, Երևան, 2009, էջ 298-305[13]:
  • Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, Ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին՝ հայագիտական հիմնահարցերի մասին, Արևելագիտության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու), VII, ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջ 148-165[14]:
  • Անի Սարգսյան, Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, Բաքիի` Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում պահվող N 321 ձեռագիրը, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 2-3 (634-635), 2012, էջ 442-446:
  • Արամ Սիմոնյան, Ալեքսանդր Սաֆարյան, Մահթումկուլի-Ֆրագիի բանաստեղծությունների հայերեն երրորդ հրատարակության առթիվ, Մահթումկուլի-Ֆրագի. Հատընտիր (Կազմ. և խմբ.՝ Վ. Խաստուր և Ալ. Սաֆարյան), «Արտագերս» հրատ., 2014[15][16][17]:
  • Alexander Safaryan, Lousine Sahakyan, On "Adaptation" of Traditional Images in the Works of Eastern Christian and Islamic Poets, Abstracts of the World Philosophy Day Congress, Tehran, 2010, p. 249.
  • Ռուբեն Ավագյան, Ալեքսանդր Սաֆարյան, Փաստաթղթեր բռնադատված Գրիգոր Չուբարյանի «Գործերից» (էջեր մեծ իրավագետի «դանթեականից»), «Իրան-Նամէ», հատոր 35, 2000 թ., էջ 24-36։
  • Сафарян А.В., Саакян Л.С., Армяно-кыпчакские рукописи-источники изучения истории тюркских языков//Россия и тюрко-мусульманский мир: историко-культурные связи: материалы Международного научного симпозиума (Елабуга, 21-22 апреля 2016 г.), науч. ред.: З.С.Миннуллин, Э.К.Хабибуллина, Казань, изд. Казан.ун-та, 2017, стр. 168-178.
  • Сафарян А., Əдiлбаев Ж., ТМД елдерiнiң түркiтану орталықтары ынтымақтастығының келешегi туралы, Түркi әлемi және халықаралық байланыстар: тарих, тұлға, келешек, 26-27 мамыр 2017 жыл, Астана, 2017, б. 259-262.
  • Сафарян А., Адилбаев Ж., Об армяно-казахских культурных связях и научном сотрудничестве между Арменией и Казахстаном// Хабаршы – Вестник,N 1 (110), ЕНУ им. Л.Н.Гумилева, Астана, 2016, стр. 113-118.
  • А. Сафарян, Ж. Адилбаев, Н. Погосян, Незабываемые страницы истории изучения и популяризации творческого наследия великого узбекского поэта и гуманиста Алишера Навои в Армении и в Казахстане, Творческое наследие Алишера Навои и современность, Сборник докладов международной научной конференции, Москва, МГУ им. М.В. Ломоносова, 11-13 февраля, 2018г., стр. 8-11.
  • Сафарян А., Адилбаев Ж., Восканян В., О преподавании восточных языков в Ереванском государственном университете, Тюркский мир и исламская цивилизация: проблемы языка, литературы, истории и религии, IX международная тюркологическая конференция 13-14 апреля 2018, КФУ, Казань, 2018, стр. 422-425.
  • Сафарян А. В., Мелконян Р.О., Погосян Н.А., О преподавании турецкого языка в Ереванском государственном университете, Язык и культура в эпоху интеграции наунного знания и профессионализации образования, Пятигорск, 2017, стр. 294-298.
  • Сафарян А.В., Сафарян А.А., О духовных ценностях и культурно-гуманитарном пространстве, объединяющем народы стран ЕАЭС // Армения в ЕАЭС: Евразийская экономическая интеграция в действии (Сборник статей), Ереван, 2018, стр. 83-95.
  • Ալեքսանդր Սաֆարյան, Սիրանուշ Գալշոյան, Հայ ուսանողներին թուրքերենի դասավանդման որոշ առանձնահատկությունների մասին, Արևելագիտության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու), XIII, ԵՊՀ հրատ., Երևան, 2017, էջ 416-435 [18]:
  • Симонян А., Сафарян А., Об армяно-туркменских культурных связях и научно-образовательном сотрудничестве между Арменией и Туркменистаном, «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1(16), Երևան, ԵՊՀ հրատ., 2019, էջ 226-235:
  • Լ. Սահակյան, Ալ. Սաֆարյան, Դ. Հայրապետյան, Օսմանյան կայսրության «միլլեթների համակարգի» և «հայ միլլեթի» կարգավիճակի հիմնահարցերի շուրջ, «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1(16), Երևան, ԵՊՀ հրատ., 2019, էջ 226-235:
  • Ալեքսանդր Սաֆարյան, Հայ-ղազախական պատմամշակութային առնչությունների պատմությունից // Ղազախական գրականության անթոլոգիա / Կազմ.` Թ. Ուրազաև, Կ. Ամիրժանով; Խմբ.` Վ. Դևրիկյան, Ալ. Սաֆարյան, - Եր. 2019, էջ 5-38:

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել