Լուսինե Սահակյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Սուրենի Սահակյան, հայ թուրքագետ։
Լուսինե Սահակյան | |
---|---|
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրելԼուսինե Սահակյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է (Associate Professor of Turkic Studies), բանասիրական գիտ. թեկնածու (Ph.D in Philology)։ Միաժամանակ 2008թ-ից ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ։ 1996թ. աշխատում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում՝ 2006թ.-ից որպես դոցենտ։ Դասավանդում է ժամանակակից թուրքերեն, թուքերենի տեսական քերականություն, թուրք գրականություն առարկաները, նույն ամբիոնի մագիստրատուրայում վարում է “Թուրքակական աղբյուրագիտության և պատմագրության հիմնահարցեր”, “Օսմանյան կայսրության էթնոքաղաքականությունը”, “Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում” հատուկ դասընթացները։ Ունի մի շարք գիտական հրապարակումներ՝ նվիրված Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, հայկական տեղանունների ուսումնասիրությանը և համշենահայերի պատմությանը։
2010-2012թթ. Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգների համշենցիների բնակավայրերում իրականացրած դաշտային աշխատանքների նյութերի հիման վրա պատրաստել է «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմը հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Ֆիլմը պատմում է իսլամացված համշենցիների ներկա սերնդի կյանքը, կենցաղն ու սովորությունները, ներկայացնում նրանց մշակույթը, դրվագներ խոհանոցից և հավատալիքներից, լեզվական վիճակն ու քաղաքական դիրքորոշումները։ Հեղինակը ֆիլմում անդրադառնում է Համշենի հայկական իշխանության պատմությանը։ 2012թ. ֆիլմը Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արմին Վեգների» անվան Մարդասիրական գլխավոր մրցանակին։ 2013թ. ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում, 2014 թ.՝ Նյու Յորքի Socially Relevant Film Festival-ում։ 2016թ. նույն ֆիլմի համար ստացել է Ղրիմի հայ համայնքի սահմանած «Ազվազովսկու անվան շքանշան», ինչպես նաև Սոչիի հայերի միության պատվոգրեր։ Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Կանադայի՝ Տորոնտո, Մոնրեալ, Բեյրութի, Երուսաղեմի, Մոսկվայի, Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Դոնի-Ռոստովի հայ համայնքներում։
Լուսինե Սահակյանը դասախոսություններով և զեկուցումներով հանդես է եկել ինչպես մի շարք միջազգային գիտաժողովներում, այնպես էլ Սփյուռքում՝ Բեյրութ, Թեհրան, Երուսաղեմ, Մոսկվա, Փարիզ, Տորոնտո, Մոնրեալ, Լոս Անջելես, Պետերբուրգ, Սոչի, Դոնի-Ռոստով։
Աշխատություններ
խմբագրելՀեղինակ է երկու մենագրության՝
- Բարձ Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում (Երևան, 2007, 307 էջ),
- Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայրությունում և հանրապետական Թուրքիայում (Մոնրեալ, 2010, 2011, 70 էջ, եռալեզու՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն)։
- Համշենի մանրատեղանունները, Hamşen (Hemşin) Mikro Yer İsimleri, Микротопонимы Амшена (Երևան, ԵՊՀ հրատ., 201,2 175 էջ)։
- Les Mikrotoponymes de Hamchen, Hamşen (Hemşin) Mikro Yer İsimleri, Sigest, Paris, 2013, 181p.