Ալեքսանդր (Սաշիկ) Ազատի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Սաշիկ Սարգսյան, հունվարի 10, 1956(1956-01-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, օլիգարխ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի փոքր եղբայրը։

Ալեքսանդր Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
2003 - 2011
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Գազային տնտեսատեխնիկ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 10, 1956 (68 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Ազատ Սարգսյան
Մայր Նորա Սարգսյան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Սարգսյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 10-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում[1]։

  • 1974 - 1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ։
  • 1982 - 1987 թվականներին սովորել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում։
  • 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում։
  • 1996 - 1998 թվականներին եղել է Երևանի «Սիրիուս» գործարանի փոխտնօրենը։
  • 1999 - 2003 թվականներին եղել է Երևանի «Ավտոգազ» ընկերության Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։
  • 2003 - 2007 թվականներին ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 37 ընտրատարածքից։

Ընտանիք խմբագրել

Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փոքր եղբայրն է։ Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երկու թոռ։ Ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է Երևանի Քաղաքապետարանի Հասարակական Կարգի Պահպանման Վարչությունում։ Կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, գործարար է։

Բիզնես գործունեությունը խմբագրել

Ինչպես խոստովանել է Ալեքսանդր Սարգսյանը, իրեն է պատկանում «ՄուլտիԼիոն» ընկերության բաժնետոմսերի 50 %-ը[2]

Անշարժ գույք ԱՄՆ-ում խմբագրել

Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի, Սաշիկ Սարգսյանը 2005 թվականին 2,8 միլիոն դոլարով ԱՄՆ-ի Տարզանա քաղաքի 4935 Avenida Oriente, Tarzana, CA 91356-4632 հասցեում գնել է առանձնատուն, որի վերանորոգման վրա ծախսել է 300 հազար դոլար[3]։

Գազալցակայաններ խմբագրել

Ալեքսանդր Սարգսյանի անունը գազալցակայանների համակարգի հետ կապված է 1998 թվականից։ Համաձայն քաղաքական վերլուծաբան Արտաշես Գեղամյանի, Սաշիկը գազալցակայանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող անշարժ գույքը և շինարարական ընկերությունը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից[2][4]։

Գլենդել Հիլզ խմբագրել

Ալեքսանդր Սարգսյանին է պատկանում շինարարական «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որի գործունեությունը 2011 թվականին հայտնվել էր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ [5]

«Parking City Service» խմբագրել

2013 թվականի օգոստոսի 1-ից Երևանում գործում է ավտոկայանման վճարովի համակարգ, որը սպասարկում է Սաշիկ Սարգսյանին պատկանող «Parking City Service» ընկերությունը։ Ավտոկայանման վճարների 70 %-ը մնում է «Parking City Service» ընկերությանը և իսկ 30 %-ը փոխանցվում քաղաքային բյուջե[6]։

Ամասիայի կարի ֆաբրիկա խմբագրել

Ըստ «Առավոտ» թերթի հրապարակման, Սաշիկ Սարգսյանը փայատեր է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության կառուցած Ամասիայի կարի գործարանին, հակառակ սեփականատերերի կամքին[7][8]։

Քրեական գործեր խմբագրել

Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանը և իր ընտանիքը հայտնվեցին օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հունիսի 25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանությունը բերման ենթարկեց նրան[9][10]։ Հուլիսի 5-ին քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվեցին Ալեքսանդր Սարգսյանը և իր որդին՝ Հայկ Սարգսյանը։ Նույն օրը հետախուզում հայտարարվեց մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ[11]։

Հուլիսի 11-ին սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու մեղադրանքով դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Հայկ Սարգսյանը[12], որը նույն թվականի սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց 50 մլն դրամ գրավի դիմաց[13]։

Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընդամենը մեկ բանկում Ալեքսանդր Սարգսյանն ունի 30 միլիոն դոլար[14]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Ալեքսանդր Ազատի Սարգսյան - parliament.am
  2. 2,0 2,1 «Раз Саргсян, два Саргсян, три Саргсян». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  3. Սաշիկ Սարգսյանը չի կարողանում վաճառել ԱՄՆ-ի իր կալվածքներից մեկը
  4. «Сашик Саргсян не хочет мириться с Гагиком Царукяном». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  5. Бизнес брата президента Армении оказался в центре внимания правоохранительных органов США: СМИ
  6. Կարմիր կետագիծն ու Սաշիկի հետագիծը
  7. Սաշիկ Սարգսյանը գործարանին փա՞յ է մտել(չաշխատող հղում)
  8. Սաշիկ Սարգսյանը Ամասիայի կարի գործարանի փայատե՞ր
  9. «Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը». Ազատություն ռադիոկայան. 25.06.2018.
  10. «Ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին». Հեթք. 25.06.2018.
  11. «Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ». hetq.am. 20:19, 5 հուլիսի, 2018.
  12. «Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է երկու ամսով». www.aysor.am. 11/07/2018 21:02.
  13. «Ալեքսանդր Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավով ազատ է արձակվել». hetq.am. 13:02, 10 սեպտեմբերի, 2018.
  14. «Սաշիկ Սարգսյանը Հայաստանի մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար. Փաշինյան». news.am. 22:36, 11.09.2018.

Արտաքին հղումներ խմբագրել