Ալեքսանդր Պոպով (գրող)

Ռուս գրող և սցենարիստ

Ալեքսանդր Ֆեոդորովիչ Պոպով (ռուս.՝ Александр Фёдорович Попов, հունիսի 22 (հուլիսի 5), 1906, հունիսի 22, 1906(1906-06-22)[1] կամ հունիսի 9 (22), 1906[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 27, 1978(1978-12-27)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող և սցենարիստ, Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող «Նևա» ամսագրի գլխավոր խմբագիրը 1964-1978 թվականներին։ Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)[2]։

Ալեքսանդր Պոպով
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 5), 1906, հունիսի 22, 1906(1906-06-22)[1] կամ հունիսի 9 (22), 1906[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1978(1978-12-27)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ա. Ֆ. Պոպովը ծնվել է 1906 թվականի հունիսի 9-ին (22), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ավարտել է Լենինգրադի արվեստագիտության բարձրագույն պետական դասընթացները։ Աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ կինոռեժիսոր Նիկոլայ Իվանովիչ Լեբեդևի հետ համագործակցությամբ[2]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո՝ 1941 թվականի հուլիսին, նա ինքնակամ անցել է խորհրդային բանակի շարքերը։ Մարտնչել է Լենինգրադի ռազմաճակատում առանձին դահուկային գումարտակի շտաբի պետի պաշտոնում։ Պատերազմի տարիներին ստացել է կոնտուզիա։ Բուժվելուց հետո ուղարկվել է Անդրկովկասյան ռազմաճակատ՝ «Բանվորագյուղացիական կարմիր բանակի մարտիկ» թերթ, որտեղ ծառայել է որպես բաժնի պետի տեղակալ[3]։ Պատերազմն ավարտել է կապիտանի կոչումով։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1949՝ «Բարի՜ նավարկություն»
  • 1958՝ «Անդրեյկա»
  • 1961՝ «Աղջնակ, որի հետ ես ընկերություն էի անում»[2]

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Попов, Александр Фёдорович (писатель)».
  3. Наградной лист на сайте «Подвиг народа»