Ալեքսանդր Պիդսուխա

Ալեքսանդր Պիդսուխա (ուկր.՝ Олекса́ндр Миколайович Підсу́ха, հոկտեմբերի 16, 1918(1918-10-16), Կիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 21, 1990(1990-10-21), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ։ ԽՄԿԿ անդամ՝ 1947 թվականից։

Ալեքսանդր Պիդսուխա
Ծնվել էհոկտեմբերի 16, 1918(1918-10-16)
ԾննդավայրԿիևի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհոկտեմբերի 21, 1990(1990-10-21) (72 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԴոնեցքի ազգային տեխնիկական համալսարան
ՊարգևներՀայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կիևի մարզի Նեժիլովիչի գյուղում։ 1939 թվականին ավարտել է Խարկովի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ Մինչև 1941 թվականը Դոնեցիկի ինդուստրիալ ինստիտուտում դասավանդել է անգլերեն։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո դասախոսել է Կիևի մանկավարժական ինստիտուտում, եղել է «Դնիպրո» հանդեսի գլխավոր խմբագիր։ Այնուհետև ղեկավարել է արտասահմանում ապրող ուկրաինացիների հետ մշակութային կապերի ընկերությունը։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Ալեքսանդր Պիդսուխան հրատարակել է բանաստեղծությունների և պոեմների բազմաթիվ ժողովածուներ, որոնց թվում՝ «Խաղաղության զինվորները» (1948), «Հերոիկա» (1951), «Մայրական պատգամ» (1964), «Արծաթե սահմանագիծ» (1971), «Պոլեսյան եռագրություն» չափածո վեպը և այլն։

Մոսկվայի «Մոլոդայա գվարդիա» և «Սովետսկի պիսատել» հրատարակչությունները լույս են ընծայել Ալեքսանդր Պիդսուխայի բանաստեղծությունների հինգ ժողովածուները։

Գրել է նաև մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են ուկրաինական բազմաթիվ թատրոններում։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[1]։

Ալեքսանդր Պիդսուխան հայերենԽմբագրել

  • «Օրորո՜ւմ էր ինձ...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); «Ոչնչանո՜ւմ է ամեն ինչ կյանքում...» (թարգմ.՝ Գևորգ Էմին); Գարնան նախազգացում (թարգմ.՝ Մկրտիչ Կորյուն)։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 303-305։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 302։