Ալեքսանդր Պավլենկո

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Եվգենևիչ Պավլենկո (ռուս.՝ Александр Евгеньевич Павленко, հունվարի 20, 1985(1985-01-20)[1], Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ալեքսանդր Պավլենկո
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1985(1985-01-20)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1993-1999 Ուկրաինա ՄՊՄԴ (Օրջոնիկիձե)
1999 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
2000 Ռուսաստան Ակադեմիկա
2001 Շվեյցարիա Լոզան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2010 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 110 (11)
2007  Ռուսաստան Շիննիկ 38 (7)
2009-2010  Ռուսաստան Ռոստով 35 (6)
2011-2013 Ռուսաստան Թերեք 41 (5)
2013-2014 Ռուսաստան Կռիլյա Սովետով 11 (1)
2014 Ռուսաստան Տոսնո 17 (3)
2015 Ռուսաստան Լուչ-Էներգիա 9 (1)
2015-2016 Ռուսաստան Շիննիկ 26 (2)
2016-2017 Ռուսաստան Ուրալ 19 (1)
2018 Ռուսաստան Տոմ 11 (2)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 2 (0)
Մարզչական կարիերա
2018—2019 Ռուսաստան Անժի մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 հունիսի, 2018:

Կարիերա խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ 14 տարեկանում դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող, հետագայում տեղափոխվել է «Ակադեմիա» ակումբ, իսկ այդտեղից՝ Շվեյցարիայի «Լոզան» ակումբ։ 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ և հենց 2001 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ օգոստոսի 18-ին «Ֆակել» ակումբի դեմ խաղի (5:0) 70-րդ րոպեին փոխարինելով Վլադիմիր Բեսչաստնիխին։ 2002 թվականի ապրիլին հրավիրվել է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքական[2]։

Մասնակցել է XXVIII և XXIX Օլիմպիական խաղերի նախընտրական մրցաշարերին։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Շիննիկ» ակումբ։ Մարտի 28-ին կատարել է նորամուտը «Մետալուրգ-Կուզբաս» ակումբի դեմ խաղում (5:0)՝ աչքի ընկնելով խփած գոլով։ Օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա, որից հետո վերադարձել է «Սպարտակ»։ Չի մասնակցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը միջին գծի գերծանրաբեռնվածության պատճառով[3]։ 2009 թվականի օգոստոսի 27-ին մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[4]։ Սեպտեմբերի 19-ին՝ «Կուբան» ակումբի դեմ խաղում (3:3), խփել է «Ռոստովի» 500-րդ գոլը Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում[5]։ 2010 թվականի հունվարին վերադարձել է «Սպարտակ», չնայած նրան, որ երկու ակումբներն էլ[6][7] և ինքն էլ[8] դեմ չէին վարձավճարային պայմանագրի ժամկետի երկարացմանը։ Փետրվարի 25-ին նորից վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[9]։ Պավլենկոն ինքը հայտարարել է, որ իր համար կարևոր է խաղալ, և որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն իրեն հասկացրել է, որ իրեն չի տեսնում հիմնական կազմում չնայած նրան, որ (Պավլենկոյի կարծիքով) նա ավելի թույլ չէ, քան մրցակիցները[10]։ 2011 թվականի փետրվարի 2-ին դարձել է «Թերեք» ակումբի խաղացող[11]՝ տեղափոխման համար ակումբը վճարել է 2 միլիոն դոլար[12]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ։ Ակումբի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո կարիերան շարունակել է «Տոսնո» ակումբում[13]։ 2015 թվականի փետրվարի 26-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[14]։ 2016 թվականի հուլիսի 25-ին «Ուրալ» ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[15]։

2018 թվականի փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ Պավլենկոն մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ։ 2018 թվականի մարտի 4-ին կատարել է նորամուտը Յարոսլավլի «Դինամո» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Ալեքսեյ Պոմերկոյի։ Առաջին գոլը խփել է 2018 թվականի մարտի 10-ին՝ գրավելով Պետերբուրգի «Դինամո» ակումբի դարպասը։

2018 թվականի ամռանը սկսել է «Անժիի» կազմում։ Նոր խաղացողներ գրանցելու արգելքի պատճառով ակումբը չի կարողացել Պավլենկոյին հայտարարել որպես իր ֆուտբոլիստ[16][17]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Սպարտակ»
«Շիննիկ»
  • Առաջին դիվիզիոնի հաղթող – 2007
«Ուրալ»
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2016/17

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Մարինա։ 2015 թվականի մայիսի 5-ին ծնվել է դուստրը՝ Լիդիան[18]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2015 թվականի փետրվարի 26-ի դրությամբ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցաշար Խաղեր Գոլեր
2001 Սպարտակ (Մոսկվա) Բարձրագույն դիվիզիոն 5 0 0 0 1 0
2002 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 5 0 2 0 4 0
2003 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 21 2 5 0 4 2
2004 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 23 0 2 1 6 0 ՍԳ 1 0
2005 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 14 2 1 0
2006 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 12 1 4 2 0 0
2007 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 0 0 1 0 0 0 ՍԳ 1 0
2007 Շիննիկ Առաջին դիվիզիոն 38 7 1 0
2008 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 20 6 1 0 7 1
2009 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 10 0 1 0
2009 Ռոստով ՌՖՊԼ 9 3 0 0
2010 Ռոստով ՌՖՊԼ 24 3 2 2
2011/12 Թերեք ՌՖՊԼ 34 5 3 1 հվք.(ընկ.) 2
2012/13 Թերեք ՌՖՊԼ 7 0 2 0
2013/14 Կռիլյա Սովետով ՌՖՊԼ 11 1 0 0
2014/15 Տոսնո ՖԱԼ 17 3 1 1
2014/15 Լուչ-Էներգիա ՖԱԼ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Юношеская сборная Украины отправляется на чемпионат Европы (превью турнира, состав команды)
  3. До EURO-2008 — 9 дней: не унывать!
  4. ««Спартак» отдал в аренду Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Павленко забил 500-й гол «Ростова» в элите». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  6. ««Спартак» не против продления аренды Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  7. ««Ростов» хочет продлить у «Спартака» аренду Павленко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  8. «Шикунов: Павленко очень хочет перейти в «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Павленко проведёт сезон-2010 в «Ростове»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Павленко: я не прочь повторить путь Погребняка». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  11. «Павленко стал футболистом «Терека»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  12. «Контракт Павленко с «Тереком» рассчитан на три с половиной года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
  13. Бывший полузащитник «Спартака» Павленко перейдёт в «Тосно»
  14. «Павленко перешел в «Луч-Энергию»». onedivision.ru. 25.02.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. Павленко перешел в «Урал»
  16. Адиев рассказал об изменении в тренерском штабе «Анжи», 5 февраля 2019
  17. Александр Павленко: «Пока рано говорить, что я завершил карьеру футболиста», 5 февраля 2019
  18. Поздравляем
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պավլենկո» հոդվածին։