Ալեքսանդր Չաուշյան

հայ ջութակահար

Ալեքսանդր Հակոբի Չաուշյան (հուլիսի 5, 1917(1917-07-05), Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1991(1991-02-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թավջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983

Ալեքսանդր Հակոբի Չաուշյան
Ծնվել էՀուլիսի 5, 1917
ԾննդավայրԴիլիջան (Հայաստան)
Մահացել էՓետրվարի 7, 1991
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
Մասնագիտությունթավջութակահար
ԵրեխաներԼևոն Չաուշյան

Կենսագրություն

խմբագրել

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի հայրն է։

1937-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում, 1942 թվականին ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Պրոֆեսոր 1984 թվականից։

1949 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Սաներից են Վահրամ Սարաջյանը, Լևոն Մուրադյանը, Վարուժան Բարթիկյանը, Գրիգոր Առաքելյանը։

Հանդես է եկել մենահամերգներով։ Հեղինակ է «Թավջութակի ձեռնարկի» (1968, 1985)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել