Վահրամ Սարաջյան

հայ թավջութակահար, մանկավարժ

Վահրամ Գեորգիի Սարաջյան (հուլիսի 15, 1948(1948-07-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2019(2019-10-22)), հայ թավջութակահար, մանկավարժ։ Հյուսթոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։

Վահրամ Սարաջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 15, 1948(1948-07-15)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 22, 2019(2019-10-22) (71 տարեկան)
Մասնագիտությունթավջութակահար և մանկավարժ
Գործիքներթավջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1971)

Գեորգի Սարաջևի որդին, Սերգեյ Սարաջյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում[1]։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան[2]։

Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր[2]։ Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յու. Տեմիրկանովի և կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ։ Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղեր» (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին։ Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում։ 1991 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007

Արտաքին հղումներ խմբագրել