Ալեքսանդր Շուլգին
Ալեքսանդր Շուլգին (ռուս.՝ Алекса́ндр Васи́льевич Шульги́н, մարտի 29, 1951), խորհրդային և ռուսական դիվանագետ։ 2015 թվականի սեպտեմբերի 15-ից Նիդերլանդներում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ից նաև ՔԶԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը[1]։
Ալեքսանդր Շուլգին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 29, 1951 (73 տարեկան) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1951 թվականին։
1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
1973 թվականից աշխատել է նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում՝ տարբեր դիվանագիտական պաշտոններում։
- 1998-2003 թվականներին՝ Մարսելում և Մոնակոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2003-2006 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2006 թվականի ապրիլի 21-ից-2009 թվականի սեպտեմբերի 16-ը՝ Սենեգալում և Գամբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)[2][3]։
- 2009 թվականի սեպտեմբերի 16-ից-2012 թվականի հոկտեմբերի 2-ը՝ Լյուքսեմբուրգում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
- 2013-2015 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
2015 թվականի սեպտեմբերի 15-ից՝ Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[6]։
Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։
Պարգևներ
խմբագրել«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2016 թվականի հունիսի 28)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[7]
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Member State - Russia». OPCW. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.04.2006 г. № 415 «О назначении Шульгина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сенегал и Республике Гамбии по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.09.2009 г. № 1036 "О Шульгине А.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 16.09.2009 г. № 1037 «О назначении Шульгина А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Великом Герцогстве Люксембург»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.10.2012 г. № 1343 "О Шульгине А.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 15.09.2015 г. №463 «О назначении Шульгина А.В Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Нидерландов и Постоянным представителем Российской Федерации при Организации по запрещению химического оружия в Гааге, Королевство Нидерландов, по совместительству
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 июня 2016 года № 302 "О награждении государственными наградами Российской Федерации"
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.12.1995 г. № 1335 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.07.2002 г. № 814 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.03.2007 г. №275 «О присвоении Шульгину А.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»