Ալեքսանդր Շիրմախեր
Ալեքսանդր Հենրիխովիչ Շիրմախեր (1891, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1949), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918–1922) ակտիվ մասնակից։
Ալեքսանդր Շիրմախեր | |
---|---|
ռուս.՝ Александр Генрихович Ширмахер | |
1891 - 1953 | |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր և շտաբս-կապիտան |
Հրամանատարն էր | 18th Rifle Division (1918–1940)?, Q16525077?, 32nd Rifle Division?, 28th Rifle Division?, Q15722302? և 84th Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ |
Եղել է բրիգադի հրամանատար Վասիլի Չապաևի 25-րդ դիվիզիայում։ Մասնակցել է Ադրբեջանում մուսավաթականների դեմ պայքարին (1920), Հայաստանում փետրվարյան ապստամբության (1921) ճնշմանը։ Նշանակվել է Բաքվի շրջանում տեղավորված 32-րդ, ապա՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ՝ Բաքվի կայազորի պետ (1920)։ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո եղել է 3-րդ Կովկասյան հրաձգային դիվիզիայի հրամանատար (1925–1930)։ Հետագայում դասախոսել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Պարգևատրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշանով (1920)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 517)։ |