Ալեքսանդր Նևսկի եկեղեցի (Նոր Նախիջևան)

քանդված եկեղեցի Նոր Նախիջևանում

Հանուն Սուրբ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (ռուս.՝ Церковь во имя Святого благоверного князя Александра Невского, Церковь Александра Невского, Александро-Невская церковь), ուղղափառ տաճար, որը կառուցվել է 1896 թվականին Ռուսաստանի Նոր Նախիջևան քաղաքում[1] (այժմ` Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջանի կազմում)։ Քանդվել է 1937 թվականին։

Ալեքսանդր Նևսկի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՆոր Նախիջևան
Դավանանքուղղափառություն
Ճարտարապետական ոճնեոռենեսանս
Քարտեզ
Քարտեզ
 Saint Alexander Nevsky Church (Rostov-on-Don) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Տոլստոյի հրապարակը և եկեղեցին (աջից)

Ալեքսանդր Նևսկի տաճարը կառուցվել է Նոր Նախիջևանում 1896 թվականին։ Կառուցման համար միջոցներ է նվիրաբերել վաճառական Ի. Ս. Շուշպանովը։ Տաճարի կառուցումը նվիրված է եղել Նևայի ճակատամարտի 650-ամյակին։ Այդ ճակատամարտում Ալեքսանդր Նևսկին հաղթանակ է տարել շվեդների հանդեպ։ Տաճարը գտնվել է Ոստիկանական հրապարակում (այժմ` Տոլստոյի հրապարակ)` 2-րդ Սոբորնայա փողոցի (այժմ` Երևանի փողոց) անկյունում[2]։

Տաճարն ուներ երեք գմբեթ և շղեք զարդարանք։ Գավթի վերևում կառուցված էր բարձր երկհարկանի զանգակատուն (ավելի քան 28 մետր բարձրությամբ)[3]։ Տաճարը կառուցված էր նեոռենեսանսի ոգով։ Տաճարի չափերը եղել են 21×12 սաժեն (մոտ 45×25 մետր)։ Տաճարի գլխավոր խորանը օծված էր հանուն Ալեքսանդր Նևսկու, երկրորդը` ի պատիվ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի[2]։

1900 թվականին տաճարի մոտ բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու հովիվ երկար ժամանակ եղել է նախիջևանյան հայտնի քահանա Յոհան Դոմովսկոյը[2]։

1920-ական թվականներին վանքը հանձնվել է նորոգչականների շարժմանը։ 1937 թվականին տաճարը փակվել է և քանդվել։ Այժմ նրա տեղում վեցհարկանի բնակելի շենք է (Տոլստոյի հրապարակ, 9)[2]։

1942 թվականին, Դոնի Ռոստովի նացիստական օկուպացիայի ժամանակ, Ալեքսանդր Նևսկի տաճարի ծխական համայնքը վերսկսել է ժամերգությունները։ Այն սկզբում տեղավորված է եղել 29-րդ գծի թիվ 6 տանը։ Այնուհետև արարողակարգերի համար հարմարեցվել է տաճարի նախկին եկեղեցական-ծխական դպրոցի շենքը, տանիքին ավելացվել են գմբեթներ։ Քաղաքի ազատագրումից հետո շենքը համայնքին հանձնվել է վարձակալությամբ։ 1955 թվականին աղոթատունը փակվել է, իսկ եկեղեցական կայքը տեղափոխվել է Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու Ալեքսանդր Նևսկի կցասեղան։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Информация о культовых сооружениях (храмах и молитвенных домах) религиозных организаций, действующих на территории города Ростова-на-Дону». Официальный портал городской Думы и Администрации города. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 125—126. — ISBN 5-98155-014-7
  3. Евгений Иванович Малаховский. «Нахичеванские храмы». Донской временник. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.