Սուրբ Ալեքսանդրա եկեղեցի (Դոնի Ռոստով)

եկեղեցի Դոնի Ռոստովում

Սուրբ Ալեքսանդրա թագուհու անվան եկեղեցի (ռուս.՝ Церковь во имя Святой царицы Александры, Церковь Святой Александры, Свято-Александрийский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ալեքսանդրայի եկեղեցին կառուցվել է 1904 թվականին Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջանի կազմում)։ Տաճարի նախագծի հեղինակը ճարտարապետ Վ. Վ. Պոպովն էր։ Գլխավոր խորանն օծված է հանուն Սուրբ Ալեքսանդրա թագուհու, հյուսիսայինը` հանուն Սուրբ Ալեքսանդր Նևսկու[1]։ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցին ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Սուրբ Ալեքսանդրա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1904
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Հիմնադրված1904
Քարտեզ
Քարտեզ
 Saint Alexandra church (Rostov-on-Don) Վիքիպահեստում
rostov-112.cerkov.ru

Պատմություն խմբագրել

Սուրբ Ալեքսանդրա թագուհու անվան եկեղեցին կառուցվել է 1904 թվականին Նոր Նախիջևանի ուղղափառ գերեզմանոցում` փայտե մատուռի փոխարեն[1]։ Այդ պատճառով տաճարի չափերը համեմատաբար փոքր են` մոտավորապես 18×13 մ[3]։ Ճարտարապետ Վ. Վ. Պոպովը տաճարը կառուցել է ռուսական ոճով։ 1910 թվականին եկեղեցուն կցակառուցվել է վրանատիպ վերնամասով զանգակատուն։ 1920-ական թվականներին արևմուտքից կցակառուցվել է գավիթ։ Սուրբ Ալեքսանդրա թագուհու անվան տաճարը նախկինում ամրակցված էր Սոֆիայի եկեղեցուն, որը չի պահպանվել։ Քաղաքի նացիստական օկուպացիայի ժամանակ գերեզմանատանը, Ալեքսանդրիայի եկեղեցու մոտ, թաղում էին զոհված ուղղափառ ռումինացի զինվորներին[1]։ 1955 թվականին տաճարի հյուսիսային կողմից ստեղծվել է կողմնասեղան հանուն Սուրբ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նևսկու` ի հիշատակ Նոր Նախիջևանի քանդված Ալեքսանդր Նևսկի եկեղեցու[4]։ Ռուսիայի մկրտության 1000-ամյակի առթիվ գմբեթն ու վրանը ոսկեզօծվել են[1]։

Սուրբ Ալեքսանդրա եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց։ 2002 թվականին տաճարին կից ստեղծվել է Ալեքսանդր Նևսկի տաճարում ծառայած երեց Յոհան Դոմովսկոյի անկյուն-թանգարանը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону. — Ростов-на-Дону: Издательство «NB», 2006. — С. 127—128. — ISBN 5-98155-014-7
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Архив краеведа: Нахичеванские храмы». Официальный портал городской Думы и Администрации города. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Церковь Александры Царицы на Нахичеванском кладбище». temples.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Александрийский храм в г. Ростов-на-Дону». ruist.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.