Ալեքսանդր Սերգեևիչ Նեստերով (ռուս.՝ Александр Сергеевич Нестеров[1], մարտի 24, 2000(2000-03-24), Սամարա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Ալեքսանդր Նեստերով
Ծննդյան ամսաթիվ մարտի 24, 2000(2000-03-24) (24 տարեկան)
Ծննդավայր Սամարա, Ռուսաստան
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայում։ Առաջին մարզիչ Դենիս Յուրիևիչ Մալկովը խաղացողին տվել է «Փայտահատ» մականունը[1]։ Ավելի ուշ տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետովի» համակարգ՝ հանդես գալով երկրորդ և երիտասարդական թիմերում։ 2020 թվականի մարտին «Տամբովի» դեմ Ռուսաստանի երիտասարդական առաջնության հանդիպման ժամանակ ագրեսիվ պահվածքի համար չորս խաղով որակազրկվել է. մրցավարների սխալի պատճառով առաջացած կռիվն ընդհատվել է մեծ թվով հեռացումների պատճառով[2]։

2020-2021 մրցաշրջանում եղել է «Օրենբուրգի» հայտացուցակում, սակայն խաղացել է Նեստերովի երկրորդ թիմում։ Հիմնական կազմում նա ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Հոկտեմբերի 21-ին «Սոչիի» դեմ մրցաշարի խմբային փուլի խաղում (1:1, 2:4՝ 11 մետրանոցներով) պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 89-րդ րոպեին Դանիլ Խորոշկովի փոխարեն[3]։

2021 թվականին ֆուտբոլիստը 7 հանդիպում է անցկացրել «Ակրոնում», որից հետո հեռացել է թիմից[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է եկել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում Ստավրոպոլի «Դինամոյում»[5]։

2022 թվականի հուլիսին Ալեքսանդր Նեստերովը տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի «Նոա» ակումբ։ Տեղի էլիտայում պաշտպանն իր նորամուտը նշել է հուլիսի 30-ին «Ալաշկերտի» դեմ խաղում (3:4)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Александр Нестеров: "Мой кумир - Вирджил Ван Дейк"» (ռուսերեն). официальный сайт "Акрона". 2021 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Игроки «Тамбова» и «Крыльев» дисквалифицированы на 8, 6 и 4 матча за потасовку в молодежном первенстве» (ռուսերեն). Sports.ru. 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «21.10.2020 г. "Оренбург" - "Сочи" - 1:1 (2:4 пен.) - протокол матча» (ռուսերեն). Sportbox. 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «ФК "Акрон" расстался с тремя футболистами» (ռուսերեն). официальный сайт "Акрона". 2021 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Футболисты ставропольского «Динамо» открыли игровую программу межсезонья в Краснодаре» (ռուսերեն). новостной интернет-портал "Блокнот". 2022 թ․ հունիսի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «30.07.2022 г. "Ноа" - "Алашкерт" - 3:4 - протокол матча» (անգլերեն). Transfermarkt. 2022 թ․ հուլիսի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել