Ալեքսանդր Մուրդուկյան
Ալեքսանդր Հովսեփի Մուրդուկյան (ռուս.՝ Александр Иосифович Мурдугов օգոստոսի 2, 1912, Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ[1] - ապրիլի 2, 2007, Կիև, Ուկրաինա), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (31.5.1945), գվարդիայի մայոր։
Ալեքսանդր Մուրդուկյան | |
---|---|
օգոստոսի 2, 1912 - ապրիլի 2, 2007 (94 տարեկան) | |
Ծննդավայր | Բուդյոննովսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ[1] |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1912 թվականին Պրիկումսկ (այժմ՝ քաղաք Բուդյոնովսկ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում) քաղաքում։ 1934 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Որպես 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կոմիսար, 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի ռազմաքաղաքական դպրոցը։ 1942—1943 թվականներին մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին։ 1943 թվականի հոկտեմբերին, նշանակվելով հրետանային դիվիզիոնի հրամանատար, Ուկրաինա, ապա Բելառուս, ռազմաճակատների կազմում մարտնչել է Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրման, Լեհաստանի գրավման համար։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Բեռլինի գրոհի ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ Պարգևատրվել է Լենինի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլ շքանշաններով[2][3]։
Պարգևներ խմբագրել
- Խորհրդային Միության հերոս (31․5․1945)
- Լենինի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Բոգդան Խմելնիցկու 3-րդ աստիճանի շքանշան (1945)
- «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան (2)
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալներ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 98.
- ↑ «Мурдугов Александр Иосифович». www.warheroes.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Мурдугов Александр Иосифович». pobeda26.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։ |