Ալեքսանդր Մորոզով
Ալեքսանդր Իվանովիչ Մորոզով (ռուս.՝ Александр Иванович Морозов, 17 (29) մայիսի, 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն – 28 նոյեմբերի (11 դեկտեմբերի), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[2]։
Ալեքսանդր Մորոզով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17 (29), 1835 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1904 (69 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Alexander Ivanovich Morozov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Մորոզովը ծնվել է 1835 թվականի մայիսի 17-ին (նոր տոմարով՝ մայիսի 29) Սանկտ Պետերբուրգում, նկարչի ընտանիքում։ 1851 թվականից սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1861 թվականին արժանացել է փոքր ոսկե մեդալի «Հանգիստ խոտհարքում» (ռուս.՝ «Отдых на сенокосе»)։
1863 թվականին ավարտելով ակադեմիական դասընթացը՝ Ալեքսանդր Մորոզովն ստացել է դասային նկարչի կոչում, իսկ մեկ տարի անց «Եկեղեցուց դուրս գալը, գավառում» (ռուս.՝ «Выход из церкви, в провинции», Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) նկարի համար արժանացել է ակադեմիկոսի կոչման։
Ալեքսանդր Մորոզովի նշանակալի աշխատանքների շարքում են «Գյուղական անվճար դպրոց» (ռուս.՝ «Сельская бесплатная школа», 1872, Տրետյակովյան պատկերասրահ) և «Հրդեհից հետո» (ռուս.՝ «После пожара», 1888) նկարները։
Սանկտ Պետերբուրգում անցկացված ակադեմիական ցուցահանդեսներում հանրության ուշադրությանն են արժանացել Ալեքսանդր Մորոզովի ստեղծած մի շարք դիմանկարներ՝ արված յուղաներկերով (օրինակ՝ երիտասարդ կոմս Ապրակսինի ու տիկին Կորնիլովիչի դիմանկարները) ու ջրաներկով։ Մի որոշ ժամանակ Ալեքսանդր Մորոզովը նկարչության դասեր է տվել Գեղարվեստի խրախուսման միության դպրոցում[3]։
Ալեքսանդր Մորոզովը մահացել է 1904 թվականի դեկտեմբերի 11-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 24) Սանկտ Պետերբուրգում։
Պատկերասրահ
խմբագրել-
«Հանգիստ խոտհարքում» (1860), Ռուսական պետական թանգարան
-
«Հանգիստ խոտհարքում» (1861), Տրետյակովյան պատկերասրահ
-
«Եկեղեցուց ելնելը Պսկովում» (1864), Տրետյակովյան պատկերասրահ
-
«Ամառային օր» (1878), Տրետյակովյան պատկերասրահ
-
«Թեյախմություն» (նախքան 1904), Կրասնոդարի Ֆ. Կովալենկոյի անվան երկրամասային պատկերասրահ
-
«Տանտիրուհու հոգսեր» (նախքան 1904), Ռուսական պետական թանգարան
-
«Բնանկար ծառերով» (1893), մասնավոր հավաքածու
-
«Բնանկար» (նախքան 1904), մասնավոր հավաքածու
-
«Հարսանիքից առաջ» (նախքան 1904), մասնավոր հավաքածու
-
«Փոթորկոտ ծովը ժայռոտ ափի մոտ» (նախքան 1904), մասնավոր հավաքածու
-
«Խոտի դիզում» (1891), մասնավոր հավաքածու
-
«Ձմեռային բնանկար մայրամուտին» (նախքան 1904), մասնավոր հավաքածու
-
«Եռյակ» (նախքան 1904), մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Морозов Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Морозов Александр Иванович / Гл. ред. А.М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М: «Советская Энциклопедия», 1974. — Т. 16: «Мёзия — Моршанск». — С. 579. — 616 с. — 629 000 экз.
- ↑ Морозов, Александр Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Գրականություն
խմբագրել- Морозов, Александр Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Морозов Александр Иванович / Гл. ред. А.М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М: «Советская Энциклопедия», 1974. — Т. 16: «Мёзия — Моршанск». — С. 579. — 616 с. — 629 000 экз.
- Тарасов Л.М. История одной картины. А.И.Морозов (1835-1904). «На Омутнинском заводе». (1885, Третьяковская галерея).(ռուս.). — М.; Л.: Искусство, 1949.
- Тарасов Л.М. А. И. Морозов // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века. — М: Издательство «Искусство», 1962. — Т. 1. — 692 с.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Морозов Александр Иванович. Биография и творчество художника на Artonline.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- Морозов, Александр Иванович в библиотеке «Старатель»
- «Морозов Александр Иванович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մորոզով» հոդվածին։ |