Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Ֆեոդորովիչ Մոժայսկի (ռուս.՝ Александр Фёдорович Можайский, մարտի 9 (21), 1825, Կոտկա, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մարտի 20 (ապրիլի 1), 1890, Սանկտ Պետերբուրգ), ռուս հետազոտող և օդից ծանր թռչող ապարատների բնագավառի գյուտարար է։

Ալեքսանդր Մոժայսկի
ռուս.՝ Алекса́ндр Фёдорович Можа́йский
Alexander Mozhayskiy.jpg
Ծնվել էմարտի 9 (21), 1825
ԾննդավայրԿոտկա, Kjumenskij County
Մահացել էմարտի 20 (ապրիլի 1), 1890 (65 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունռուս
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
Alexander Mozhaysky Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մոժայսկին ծնվել է ռուս հայտնի ծովակալ Ֆյոդոր Տիմոֆեևիչ Մոժայսկու ընտանիքում։ Գերազանց կերպով ավարտելով նախնական կրթությունը 1841 թվականին, մեկ տարի անց ստանում է նավատորմային առաջին կոչումն ու սկսում ծառայությունը Ռուսական նավատորմում։ 7 տարի Բալթիկ և Սպիտակ ծովերում տարբեր նավերով նավարկելուց հետո 1849 թվականին ստանում է լեյտենանտի կոչում։

Ավարտել է ծովային կադետական դպրոցը (18411841-1862 թվականներին և 1879-1882 թվականներին ծառայել է ՌԾՆ-ում։ 1882 թվականին պաշտոնաթող է եղել գեներալ մայորի կոչումով (1886 թվականից փոխծովակալ)։

1876 թվականին հաջողությամբ ցուցադրել է իր մոդելների թռիչքը։ 1881 թվականի նոյեմբերի 3-ին, Ռուսաստանում առաջինը, արտոնություն է ստացել իր հնարած «թռչող արկի» (ինքնաթիռի) համար։

Մինչև 1882 թվականին նա որոշ ընդհատումով ծառայել է Ռուսական նավատորմում՝ հասնելով գեներալ-մայորի կոչմանը, իսկ արդեն ծառայությունը լքելուց հետո այդ կոչումը փոխարինվեց «կոնտր-ադմիրալ»-ով։ 1882 թվականին հիմնականում ավարտել է 20 և 10 ձիաուժ հզորության 2 շոգեմեքենայով ինքնաթիռի կառուցումը։ Մոժայսկիի թռչող ապարատը կառավարվող ինքնաթիռների ստեղծման առաջին փորձերից է։

Առաջին ռուսական օդանավի նախագծումԽմբագրել

1882 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ փորձարկվեց նրա նախագծած թռչող սարքը, որը նա պատրաստել էր իր սեփական միջոցներով։ Այդ փորձարկման ժամանակ ինքնաթիռն արագություն հավաքելով կտրվեց գետնից, սակայն այնուհետև արագությունը կորցնելով վայր ընկավ թևի վրա և վնասվեց։ Սակայն արդեն 1876 թվականից նա սկսել էր աշխատել իր վաղեմի երազանքի՝ «օդից ծանր» (միջին խտությամբ օդից ավելի խիտ) թռչող սարքի նախագծման վրա։ Ծառայության ընթացքում նա օգտագործում էր հայտնի գիտնականների հետ հանդիպելու բոլոր հնարավորություններն ու անընդհատ կատարելագործում իր նախագիծը։ Մոժայսկին փորձեց այն վերանորոգել, սակայն արդեն միջոցները չբավարարեցին։ Արդյունքում ինքնաթիռը երկար տարիներ մնաց բաց երկնքի տակ, իսկ այնուհետև «ապամոնտաժվեց»: Նրա մահից հետո Մոժայսկու որդին փորձեց ինքնաթիռի մնացորդները վաճառել կառավարությանը, սակայն մերժում ստացավ։

ՄրցանակներԽմբագրել

  • Ա. Ֆ. Մոժայսկին 1859 թվականին արժանացել է Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճանի շքանշանի։
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673