Ալեքսանդր Մնդոյանց

դաշնակահար

Ալեքսանդր Աշոտի Մնդոյանց (օգոստոսի 17, 1949(1949-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1991) պրոֆեսոր (2004)։

Ալեքսանդր Մնդոյանց
Ծնվել էօգոստոսի 17, 1949(1949-08-17) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդաշնակահար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Կենտրոնական երաժշտական դպրոց (1968) և Մոսկվայի կոնսերվատորիա (1973)
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Մնդոյանցը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ 1960 թվականին ընդունվել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, ապա տեղափոխվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոց (դասատու՝ Ե. Պ. Խովեն), որն ավարտել է 1968 թվականին։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Բ. Մ. Դավիդովիչի դասարան)։ 1973-1976 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի կոնցերտմայստեր, այնուհետև փորձաշրջան է անցել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում (1976, ղեկավար՝ Ա. Լ. Յոխելես)։

Մնդոյանցի կատարումերը (մեծակտավ դաշնամուրային գործերից մինչև մանրանվագներ) առանձնանում են մեկնաբանության խորությամբ և լրջությամբ։ Որպես մենակատար, նաև նվագախմբերի հետ հյուրախաղերով շրջագայել է արտերկրում։ Համագործակցել է դիրիժորներ Վ. Ա. Գերգիևի, Դ. Ի. Կախիձեի, Ֆ. Շ. Մանսուրովի, Վ. Ժորդանիայի, Ա. Ի. Ռուդինի և ուրիշների, Պ. Ի. Չայկովսկու անվան քառյակի, «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ։ Երկացանկում ընդգրկվել են Մ. Պ. Մուսորգսկու, Ս. Ս. Պրոկոֆևի, Ս. Վ. Ռախմանինովի, Ա. Ն. Սկրյաբինի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Գ. Շնիտկեի և ուրիշների երկերից։

1991 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։

1977 թվականին դարձել է Վ. Կլայբեռնի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (ԱՄՆ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։