Ալեքսանդր Վասիլևիչ Մեդվեդ (բելառուս․՝ Аляксандр Васілевіч Мядзведзь, սեպտեմբերի 16, 1937(1937-09-16)[1][2] կամ 1937[3], Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս խորհրդային մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1963), ըմբշամարտի վերաբերյալ երկու գրքերի հեղինակ։ Հեղինակավոր մրցումների եզրափակիչներում հաղթել է նույն մարզիկին (Օսման Դուրալիև) 8 անգամ[4][5][6][7][8][9][10][11]։ Բելառուսի Հանրապետության ԱՕԿ փոխնախագահ։

Ալեքսանդր Մեդվեդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Александр Медведь
Մասնագիտացում՝ըմբիշ և մարզիչ
Երկիր՝ Բելառուս և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 16, 1937(1937-09-16)[1][2] (86 տարեկան) կամ 1937[3]
Ծննդավայր՝Բելայա Ցերկով, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Pavel Grigoryev? և Q28500489?
190 սանտիմետր
Քաշ՝120 կիլոգրամ

Սպորտային նվաճումներ խմբագրել

Ալեքսանդր Մեդվեդը երեք անգամ դարձել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն (1964, 1968, 1972), ընդ որում երեք տարբեր քաշային կարգերում (կիսածանր, ծանր և բացարձակ), 7 անգամ (1962-1963, 1966-1967, 1969-1971) դարձել է աշխարհի չեմպիոն, 3 անգամ (1966, 1968 և 1972)՝ Եվրոպայի չեմպիոն։ 1961-1970 թվականներին 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։

1962 թվականին իր առաջին չեմպիոնությունից հետո դարձել է սպորտի վաստակավոր վարպետ, 1965 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։

1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կրել է ԽՍՀՄ դրոշը։

Ըմբիշի հաղթանակի գրավականը՝ գլխի վերևից և աջ սրունքից բռնելն էր[12]։

Մարզչական աշխատանք, հասարակական գործունեություն խմբագրել

Մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես դոցենտ Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտում (որտեղ իր մարզական գործունեության ընթացքում գրանցվել է որպես ուսուցիչ[13]) և ըմբշամարտի մարզիչ, եղել է սպորտի ամբիոնի վարիչ։

1970 թվականին Բելառուսի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ միասին, Բելառուսի ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի հետ միասին, ստեղծեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Ա․ Մեդվեդի մրցանակների համար։ 1994 թվականից մրցաշարին շնորհվել է Գրան-պրի միջազգային մրցաշարերի հեղինակավոր բարձրագույն կատեգորիա։

1980 թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի բացման ժամանակ արժանացել է մրցավարների անունից Օլիմպիական երդում կարդալու պատվին։

ԽՍՀՄ փլուզումից հետո նա դարձավ Բելառուսի ԱՕԿ փոխնախագահ և Բելառուսի ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական հավաքականի մարզիչ։

2001 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Բելառուսի լավագույն մարզիկ։

2004 թվականին Աթենքում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կրում էր Բելառուսի դրոշը։

2005 թվականին ճանաչվել է սպորտի պատմության լավագույն ազատ ոճի ըմբիշ և ընդգրկվել ըմբշամարտի փառքի սրահում։

Բելառուսի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ[14]։

1968 թվականից մինչև 2018 թվականի նոյեմբեր աշխատել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի Բելառուսի պետական համալսարանում որպես ըմբշամարտի մարզիչ[15].

Ստորագրել Է երկրի մարզական գործիչների բաց նամակը, որոնք հանդես են գալիս Բելառուսի գործող իշխանության օգտին՝ 2020 թվականին բողոքի ակցիաների կոշտ ճնշումներից հետո[16][17]։

Ընտանիք խմբագրել

Մեդվեդի խոսքով՝ իր պապն ու տատը Ուկրաինա են եկել Ռուսաստանից։ Տատը Մեդվեդիխա էին անվանում (մականունը ստացել է Ռուսաստանում), նրա հասակը 192 սմ էր, պապը ավելի բարձրահասակ էր[18]։

Ամուսնացած է (կինը՝ Տատյանա Ստեպանովնա, մահացել է, 2016 թվականին), ունի երկու երեխա՝ դուստր և որդի, երեք թոռ, որոնցից մեկը կրում է պապի անունը (Ալեքսանդր կրտսեր), երկու ծոռ։ Որդին՝ Ալեքսեյ (ծնվել է 1967) լրջորեն զբաղվել է նաև ազատ ոճի ըմբշամարտով, դարձել է Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1987) և ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր (1990, 1991)։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Медведь Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Olympic Games. Freestyle Seniors. 1968-10-17 Mexico City (MEX)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Olympic Games. Freestyle Seniors. 1972-08-27 Munich (GER)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «World Championship. Freestyle Seniors. 1967-11-12 New Dehli (IND)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «World Championship. Freestyle Seniors. 1969-03-08 Mar del Plata (ARG)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «World Championship. Freestyle Seniors. 1970-07-09 Edmonton (CAN)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  9. European Championship. Freestyle Seniors. 1967-07-07 Istanbul (TUR)(չաշխատող հղում)
  10. «European Championship. Freestyle Seniors. 1968-07-02 Skopje (YUG)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «European Championship. Freestyle Seniors. 1972-04-24 Katowice (POL)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  12. https://xn--80agpu5c.xn--p1ai/wp-content/uploads/2019/08/volnaya-borba.pdf Արխիվացված 2023-01-31 Wayback Machine. Шахмурадов Ю. А. Вольная борьба. Научно-методические основы многолетней подготовки борцов. — М.: Высш. шк., 1997. — 189 с, ил ISBN 5-06-003450-Х
  13. RUSSIAN WRESTLERS IN CITY Արխիվացված 2020-06-17 Wayback Machine, The Daily Oklahoman, March 15, 1971, VOL. 80, NO. 60, Page I.
  14. Еловик Е. Александр непобедимый // 7 дней. — 2007. — № 28. — С. 5.
  15. Разное. Александр Медведь ушел из БГУИР, где работал с 1968 года, потому что руководство отменило бесплатное питание для борцов. Прессбол. 13 ноября 2018
  16. «Стало известно, кто подписал открытое письмо спортсменов, выступающих за власть». sport.tut.by (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  17. «Подписи». athletes.by (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. Тиновицкий К. Александр Медведь: Я такой в бабушку // Спорт-Экспресс. — 1993. — № 151 (10 июля). — с. 4.
  19. «Указ Президента Республики Беларусь от 18 декабря 2017 г. № 451 «Аб узнагароджанні»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Գոլուբև Վ. Լ. Ալեքսանդր Մեդվեդև. - Մոսկվա, 1978։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մեդվեդ» հոդվածին։