Ալեքսանդր Հակոբյան (գյուղատնտես)

գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2012)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյան (նոյեմբերի 5, 1951(1951-11-05), Գուգարք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2012)։

Ալեքսանդր Հակոբյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1951(1951-11-05) (72 տարեկան)
ԾննդավայրԳուգարք, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1968) և ՎՊՀ (1984)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (2012)
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՎանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Հակոբյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 5-ին Գուգարք գյուղում (այժմ՝ Լոռու մարզում)։ 1968 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1984 թվականին՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը։

1985-2002 թվականներին եղել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում տնօրեն, փոխտնօրեն, 2002-2005 թվականներին՝ նույն քոլեջին կից «Գյուղացիական տնտեսությունների ղեկավարների, գյուղատնտեսության մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն» պետական կրթական հիմնարկության տնօրեն։ 2005 թվականին դարձել է ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։

Աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրագործության, հողագիտության և ագրոքիմիայի հարցերին։

Համահեղինակ է «Պայքար հացահատիկի ցանքի մոլախոտերի դեմ» (2001) գրքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։