Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»[1], միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ ստեղծված 1925 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ
ՏեսակՄիջին մասնագիտական ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1925 թ.
ՏնօրենՎարդան Սիմոնյան
ԵրկիրՀայաստան, Լոռու մարզ
Հասցեք. Վանաձոր, Ուսանողական 9
Կայքvsac.am

Քոլեջի պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1925 թվականին, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ 5 տարի անց այն վերածվել է կոլտնտուսի։ 1932 թվականից կոլտնտուսը վերափոխվել է  երկամյա, ապա եռամյա, իսկ արդեն 1935 թվականից՝ քառամյա գյուղատնտեսական տեխնիկումի։  Որոշ ժամանակ անց տեխնիկումին են միացել Օձունի և Իջևանի տեխնիկումները և  Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) անտառ-դպրոցը։

1985 թվականին տեխնիկումին շնորհվել է գիտնական, գյուղատնտեսական ԳԱ թղթակից անդամ Խորեն Խաչատրյանի անունը։

2001 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջը և Վանաձորի գյուղական շինարարական պետական քոլեջը (հիմնադրված՝ 1958 թ.) միաձուլվել և վերակազմավորվել են՝ անվանվելով «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»:

Իր գործունեության ընթացքում քոլեջը տվել է շուրջ 18500 շրջանավարտ։ Նրանք աշխատել ու այսօր էլ շարունակում են իրենց գործը Հայաստանի բոլոր մարզերում[փա՞ստ], ինչպես նաև երկրի սահմաններց դուրս։

Ուսումնական հաստատության շրջանավարտներից են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գյուղատնտեսական ԳԱԱ թղթակից անդամ Հայկ Ղուշչյանը, դոկտոր-պրոֆեսոր Կորյուն Գրիգորյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, սամբո ըմբշամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը և այլք։

Արցախյան առաջին պատերազմում իրենց քաջությամբ և մեծ հայրենասիրությամբ աչքի են ընկել շրջանավարտներ Արծվիկ Կարապետյանը, Միշա Մախսուտյանը, Սուրեն Մարկոսյանը, Արսեն Ավետիսյանը, Հայաստանի ծանրամարտի պատանիների կրկնակի մեդալակիր, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված Մհեր Քոչինյանը և շատ այլ անձինք։

Քոլեջն իրականացնում է առկա և հեռակա ուսուցում  միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհետագործական) կրթական ծրագրերով։

Մասնագիտություններ խմբագրել

Միջին մասնագիտական կրթական ծրագրով.

  • Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • Գյուղատնտեսագիտություն
  • Փոխադրումների կազմակերպում եվ կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում
  • Հաշվապահական հաշվառում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով

  • Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

Կարիերայի կենտրոն խմբագրել

Կարիերայի կենտրոնը քոլեջի այն կառույցն է, որը զբաղվում է շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։ Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և ուսումնական հաստատության միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։

Կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են սեմինար-դասընթացներ, հանդիպումներ գործատուների հետ։ Կենտրոնը ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար խորհրդատվութուն է տրամադրվում ռեզյումե կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների շուրջ։ Կենտրոնի միջոցով տեղեկատվություն են ստանում թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների վերաբերյալ։

Գրադարան խմբագրել

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի գրադարանը Արխիվացված 2021-06-23 Wayback Machine ունի 8180 միավոր գրականություն։ Առկա են մասնագիտական գրականություն, պատմական, գեղարվեստական, տեղեկատվական գրականություն։ Գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է ժամանակակից մասնագիտական գրականությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՎՊԳՔ պաշտոնական էջ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել