Ալեքսանդր Միքայելի Հակոբյանց (հունվարի 1 (13), 1859[1][2], Բարանա, Հայաստան[1][2] - օգոստոսի 30, 1931(1931-08-30)[1] կամ օգոստոսի 30, 1951(1951-08-30)[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1899)։

Ալեքսանդր Հակոբյանց
Ծնվել էհունվարի 1 (13), 1859[1][2]
Բարանա, Հայաստան[1][2]
Մահացել էօգոստոսի 30, 1931(1931-08-30)[1] (72 տարեկան) կամ օգոստոսի 30, 1951(1951-08-30)[2] (92 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Բաքու[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաշկավեներաբան
Հաստատություն(ներ)Կազանի Դաշնային համալսարան[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2]

Կենսագրություն խմբագրել

1889 թվականին ավարտել է Կազանի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1891-1895 թվականներին Պարսկաստանում զբաղվել է խոլերայի համաճարակի պատճառները պարզելու և բնակչությանն օգնություն ցույց տալու հարցերով։ 1895 թվականից աշխատել է Կազանի համալսարանին կից մաշկավեներաբանական հիվանդությունների կլինիկայում։

Ս. Իստամանովի հետ, աշխարհում առաջինն է ստացել (1897) փափուկ շանկր հիվանդության հարուցիչի մաքուր կուլտուրան։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի և սուր միզուկաբորբի բուժմանը, «Բորժոմի» հանքային ջրի քիմիական բաղադրության հարցերի ուսումնասիրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հակոբյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 76  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։