Ալեքսանդր Կուրմազ (ռուս.՝ Александр Сергеевич Курмаз, մայիսի 16, 1959(1959-05-16)), ռուսական դիվանագետ։

Ալեքսանդր Կուրմազ
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 16, 1959(1959-05-16) (64 տարեկան)
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1981)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։

  • 2001-2005 թվականներին՝ Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 2005-2009 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի բաժնի պետ։
  • 2009-2017 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2017 թվականի դեկտեմբերի 6-ից՝ Գայանայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2018 թվականի փետրվարի 22-ից՝ Սենտ Վինսենթում և Գրենադիններում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
  • 2018 թվականի ապրիլի 10-ից՝ Բարբադոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3]։
  • 2018 թվականի օգոստոսի 6-ից՝ Տրինիդադ և Տոբագոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4]։
  • 2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ Գրենադայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[5]

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի ապրիլի 10)[6]

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017 թվականի սեպտեմբերի 10)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (2007 թվականի օգոստոսի 10)՝Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի պետությունների միջև համագործակցության և  փոխըմբռնման զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 06.12.2017 г. № 586 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Кооперативной Республике Гайана»
  2. Указ Президента Российской Федерации от 20.02.2018 г. № 81 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Сент-Винсенте и Гренадинах по совместительству»
  3. Указ Президента Российской Федерации от 10.04.2018 г. № 154 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Барбадосе по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 06.08.2018 № 474 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Тринидад и Тобаго по совместительству»
  5. Указ Президента Российской Федерации от 01.10.2018 № 556 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Гренаде по совместительству»
  6. Указ Президента Российской Федерации от 10.02.2012 г. № 151 «О присвоении дипломатического ранга»
  7. Указ Президента Российской Федерации от 10.09.2017 г. № 416 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Распоряжение Президента Российской Федерации от 10.08.2007 г. № 443-рп «О поощрении Курмаза А.С. и Поспелова В.Б.»

Արտաքին հղումներ խմբագրել