Ալեքսանդր Կուլչի
Ալեքսանդր Նիկոլաևիչ Կուլչի (բելառուս․՝ Аляксандр Мікалаевіч Кульчы; նոյեմբերի 1, 1973[1][2], Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), բելառուս և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Անցկացրած խաղերի քանակով (102)՝ Բելառուսի հավաքականի ռեկորդակիր։
Քաղաքացիությունը | Բելառուս և Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1973[1][2] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր[3] | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ[3] | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 17.09.2019: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԵրրորդ դասարանից սկսել է զբաղվել Գոմել ֆուտբոլային դպրոցում։ Երկու տարի հետո տեղափոխվել է հատուկ դպրոց, հաճախ հանդես է եկել երկու տարով մեծերի թիմի կազմում։ 16 տարեկան հասակում ընդգրկվել է երկրորդ լիգայի «Գոմսելմաշ» ակումբի կազմում[5], 1991 թվականին անցկացրել է 20 խաղ՝ խփելով երկու գոլ։ Բելառուսի առաջնությունում խաղացել է Բոբուրի Բոբրույսկ (1992—1994) և Սլավիա-Մոզիր (1994—1996) ակումբներում։
1996 մրցաշրջանի ավարտից հետո Կուլչիին իրենց թիմ են հրավիրել Կալինինգրադի «Բալտիկա» և ԲԿՄԱ ակումբները։ Բանակայինների հետ կնքել է պայմանագիր, բայց նրանց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը տեղափոխվել է «Տորպեդո-Լուժնիկի» ակումբ, ինչի պատճառով Կուլչին տեղափոխվել է մոսկովյան «Դինամո» ակումբ։ 1999 թվականի վերջին՝ պայմանագրի ավարտին, մասնակցել է դիտումների Չինաստանում, բայց ակումբը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ «Դինամո» ակումբի հետ[6]։ Հրավեր է ստացել Նիժնեգորոդի «Լոկոմոտիվ» և Սարատովի «Սոկոլ» ակումբներից[7], սակայն տեղափոխվել է առաջին դիվիզիոնի Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ։ Մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո, որոշել է տեղափոխվել Վորոնեժի «Ֆակել» ակումբ, բայց Վորոնեժ ուղևորվելու ժամանակ ավտովթարի է ենթարկվել, ապա թիմի մարզման ժամանակ ստացել է ձեռքի կոտրվածք և որոշել է մնալ «Շիննիկում», որի հետ միասին 2001 մրցաշրջանի արդյունքներով դուրս է եկել Պրեմիեր լիգա, որից «Ֆակելը» դուրս է մնացել[5], «Ֆակելը» բողոքել է ԿԴԿ-ին, որ ակումբի հետ կնքած պայմանագիրը եղել է խախտումներով, այդ պատճառով Կուլիչին որակազրկվել է[6]։
2005 թվականի մայիսին հեռացել է «Շիննիկ» ակումբից և տեղափոխվել «Տոմ»՝ Անատոլի Բիշովեցի հետ կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ 2005 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Կուլչինը հեռանում է թիմից[8], բայց երբ թիմի գլխավոր մարզիչ է դառնում Վալերի Պետրակովը, նա ակումբի հետ կնքում է հերթական պայմանագիրը[9], իսկ մեկ տարի հետո երկարաձգել է այն[10]։ 2008 թվականի հունվարին երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[11]։ 2011-12 մրցաշրջանում տեղափոխվե է «Կրասնոդար» ակումբ, 2013 թվականի հունվարին տեղափոխվել է Ղազախստանի Պավլոդար քաղաքի «Իրտիշ» ակումբ, որտեղ էլ 39 տարեկան հասակում ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Հավաքականում
խմբագրելԲելառուսի հավաքականի կազմում նորամուտը կատարել է 1996 թվականի փետրվարի 14-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:3)։ 2009 թվականի հոկտեմբերին հայտարարել է թիմից հեռանալու մասին[12], սակայն հավաքականի կազմում խաղացել է ևս երեք տարի և դարձել Բելառուսի ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով՝ 102 խաղ[13] (մեկ այլ տվյալներով 101[14])։
Մարզչական
խմբագրել2014-2016 թվականներին աշխատել է Բելառուսի հավաքականի մարզչական շտաբում։ 2016 թվականից աշխատում է«Դինամո-2» (Մոսկվա) ակումբի մարզչական շտաբում։ 2018 թվականին ստանձնել «Գոմել» ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Ալեքսեյ Մերկուլովի հեռանալուց հետո դարձել է «Գոմել» ակումբի գլխավոր մարզիչ[15]։
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- ՄՊԿՑ
- Բելառուսի առաջնության հաղթող - 1996
- Բելառուսի գավաթի դափնեկիր - 1995-96
- «Դինամո» (Մոսկվա)
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1997
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիչ - 1996-97, 1998-99
- «Շիննիկ»
- Առաջին դիվիզիոնի հաղթող - 2001
- «Ռոստով»
- Առաջին դիվիզիոնի հաղթող - 2008
Անձնական
խմբագրել- Բելառուսի լավագույն ֆուտբոլիստ - 2009
- Սերգեյ Ալեյնիկովի ակումբի անդամ (578 խաղ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 https://www.teams.by/-/player-1341/
- ↑ Селекция: Высший дивизион. Դինամո-1998
- ↑ 5,0 5,1 Александр КУЛЬЧИЙ. ПЕРЕД ИГРОЙ ЦЕЛУЮ ОБРУЧАЛЬНОЕ КОЛЬЦО
- ↑ 6,0 6,1 Еженедельник «Футбол», № 48, 2009 г.
- ↑ Александр Кульчий — джокер в колоде Петрушина
- ↑ Полузащитники «Томи» Кульчий и Климов покинут клуб
- ↑ Кульчий: «При Бышовце „Томь“ играла в антифутбол»
- ↑ Кульчий продлит контракт с «Томью»
- ↑ СПИВАК ПОДПИСАЛ КОНТРАКТ С «РОСТОВОМ»
- ↑ Кульчий закончил выступление за сборную Беларуси, став рекордсменом
- ↑ Belarus international footballers of all-time
- ↑ Alyaksandr Kulchiy — Century of International Appearances
- ↑ ««Գոմել» объявил об увольнении Меркулова. И.о главного тренера назначен Кульчий». Tribuna.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուլչի» հոդվածին։ |