Ալեքսանդր Նիկոլաևիչ Զավարիցկի (ռուս.՝ Александр Николаевич Заварицкий, մարտի 2 (14), 1884, Ուֆա, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 23, 1952(1952-07-23)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան և պետրոգրաֆ։ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1939 թ.)։ Համարվում է երկրաբանության մեջ պետրոքիմիայի հիմնադիրը։

Ալեքսանդր Զավարիցկի
Александр Заварицкий
Ծնվել էմարտի 2 (14), 1884
Ուֆա, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 23, 1952(1952-07-23)[1] (68 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարBoris Piip? և Հովհաննես Մաղաքյան
Հայտնի աշակերտներBoris Piip?
Պարգևներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Մշակել է հետազոտման գրաֆիկական մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում ակնառու տեսնել ապարների քիմիական կազմի առանձնահատկությունները։ Կատարելագործել է շլիֆների ուսումնասիրման օպտիկական եղանակը։

Նրա անունով զավարիցկիտ է անվանվել BiFO բաղադրության միներալը։

1946 և 1951 թվականներին Զավարիցկին երկրաբանական դաշտային հետազոտություններ է տարել Հայաստանում։ Նա մեծ ավանդ ունի հանրապետության տարածքի նորագույն հրաբխականության ուսումնասիրման և այդ ասպարեզում մասնագետներ պատրաստելու գործում։

Զավարիցկին ԽՍՀՄ պետական (1943 թ., 1946 թ.) և լենինյան (1958 թ.) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Заварицкий Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. https://archive.is/20121225053809/novodevichye.narod.ru/zavaritskiy-an.html
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661