Հովհաննես Մաղաքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Մաղաքյան Գևորգի Հովհաննես (Իվան) (ռուս.՝ Иван Георгиевич Магакьян, մարտի 24 (ապրիլի 6), 1914, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան, Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1948), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), պրոֆեսոր (1949), ՀԽՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1961)։
Հովհաննես Մաղաքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24 (ապրիլի 6), 1914 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1982 (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային ինստիտուտ |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Ալեքսանդր Զավարիցկի |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (1935)։ 1934-1940 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Տաջիկ-Պամիրյան արշավախմբում՝ որպես ջոկատի պետ։ 1940 թվականին զորակոչվել է բանակ։ Ծանր վիրավորվելուց հետո, 1942 թվականի աշնանը, զորացրվել է և անցել աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1947 թվականից՝ տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1957 թվականին Մաղաքյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախ՝ տեխնիկական գիտությունների, իսկ 1963 թվականից՝ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1963-1966 թվականներին համատեղության կարգով եղել է երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը։
1940 թվականից դասախոսել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում, իսկ 1950 թվականից մինչև այժմ՝ Երևանի համալսարանում։ Հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղածնության, մետաղային հանքավայրերի ու ֆորմացիաների, միներալոգիայի, երկրաքիմիայի ու միներագրաֆիայի հարցերին։ Մետաղային հանքավայրերի մասին ուսմունքի, հրաբխային ֆորմացիաների մետաղածնության, տեկտոնա-մագմատիկ համալիրների մետաղածնական մասնագիտացման գծով Մաղաքյանի զարգացրած պրոբլեմները լայն արձագանք են գտել ԽՍՀՄ-ում և արտասահմանում։ Մաղաքյանի մի շարք գիտական աշխատություններ թարգմանվել են օտար լեզուներով։ Նրա «Մետաղային հանքավայրեր» ձեռնարկը ԽՍՀՄ հիմնական բուհական դասագրքերից է, թարգմանվել է չինարեն (ՉԺՀ, 1957) և անգլերեն (ԱՄՆ, 1968)։ Մաղաքյանը ընտրվել է ՀԽՍՀ V գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
ԽՍՀՄ (1950) և ՀԽՍՀ (1976) պետական մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։
ԵրկերԽմբագրել
- Մետաղածնություն, Երևան, 1978 թ.։
- Օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման պայմանները, Երևան, 1981 թ.։
ԳրականությունԽմբագրել
- Малхасян Э.Г., Хачатурян Э.А., Иван Георгиевич Магакьян, Е., 1974.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Магакьян Иван Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։ |