Ալեքսանդրա ֆոն Ֆուրստենբերգ

Ալեքսանդրա ֆոն Ֆրյուստենբերգ (անգլ.՝ Alexandra von Fürstenberg հոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և կահույքի դիզայներ՝ հաստատված Լոս Անջելեսում[2], ամերիկացի միլիարդատեր և «DFS Group»-ի համահիմնադիր Ռոբերտ Ուորեն Միլլերի կրտսեր դուստրը[3]։

Ալեքսանդրա ֆոն Ֆուրստենբերգ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1972(1972-10-03)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան և Փարսոնս դիզայնի դպրոց
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինԱլեքսանդր ֆոն Ֆյուրստենբերգ և Dax Miller?
Ծնողներհայր՝ Robert Warren Miller?[1], մայր՝ María Clara Pesantes?[1]
ԵրեխաներTalita von Fürstenberg?[1] և Tassillo Egon Maximilian Prinz zu Fürstenberg?[1]

Վաղ կյանք խմբագրել

Ալեքսանդրա ֆոն Ֆուրստենբերգը ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 3-ին բրիտանական Հոնկոնգում ամերիկացի գործարար Ռոբերտ Ուորեն Միլլերի (ծնված 1933) և նրա էկվադորցի կնոջ՝ Մարիա Կլարայի (ի ծնե Պեսանտես Բեսերա) (ծնված 1940 թվականին) ընտանիքում։ Նա ունի երկու ավագ քույրեր՝ Պիա և Մարի-Շանտալ։ Ալեքսանդրան և նրա քույրերը մեծացել են Հոնկոնգում, Փարիզում և Նյու Յորքում։

Նա հաճախել է Փարսոնսի դիզայնի դպրոցը և Բրաունի համալսարանը, որտեղ սովորել է զգեստների ձևավորում և արվեստի պատմություն[2]։

1990-ականներին Նյու Յորքի բարձր հասարակությունը Ալեքսանդրային և նրա քույրերին անվանեց Միլլեր քույրեր[4]։

Կարիերա խմբագրել

1995 թվականին Ալեքսանդրան միացավ իր նախկին սկեսուր Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի դիզայներական թիմին։ «DVF»-ում իր տասնամյա կարիերայի ընթացքում՝ որպես կրեատիվ տնօրեն, այնուհետև որպես իմիջի տնօրեն, Ալեքսանդրան մեծ դեր ունեցավ խորհրդանշական կուլտային զգեստի վերագործարկման, ինչպես նաև ամերիկյան ապրանքանիշի կարևորման ամրապնդման գործում[2][5]։

2005 թվականին Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր Ալեքսանդրան կենտրոնացել է բացառապես տան դիզայնի վրա։ 2007 թվականին նա ստեղծեց «Alexandra Von Furstenberg, LLC» ապրանքանիշը՝ ժամանակակից ակրիլային կահույքի և տան պարագաներ ստեղծելու համար։ Սկզբում նա սկսեց նախագծել իր անձնական տան համար, իսկ հետո հասկացավ, որ իր ստեղծած դիզայներական նախագծերի համար առկա է շուկա։ 2008 թվականի մարտին նա սկսեց իր առաջին նախագծերը[2]։

Անձնական կյանք խմբագրել

1995 թվականի հոկտեմբերի 28-ինՆյու Յորքի Սուրբ Իգնատիուս Լոյոլայի եկեղեցում Ալեքսանդրա Միլլերն ամուսացավ արքայազն մոդելավորող Դիանա ֆոն Ֆուրստենբերգի և արքայազն Էգոն ֆոն Ֆուրստենբերգի որդու՝ Ալեքսանդր ֆոն Ֆուրստենբերգի (ծնված 1970 թվականին) հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ արքայադուստր Տալիտա Նատաշան (ծնված 7 մայիսի 1999 թվականին) և արքայազն Տասիլո Էգոն Մաքսիմիլիանը (ծնվել է 2001 թվականին օգոստոսի 21)։ Զույգը բաժանվել է 2002 թվականին։

Նա Հունաստանի և Դանիայի եղբորորդու՝ արքայազն Կոնստանտին Ալեքսիոսի կնքամայրն է։

2015 թվականի հուլիսի 7-ին Ալեքսանդրան ամուսնացավ ճարտարապետական դիզայներ և մշակող Դաքս Միլլերի հետ։ Զույգն ամուսնացել է իրենց հարաբերությունների մեկնարկի յոթերորդ տարեդարձին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Brand». alexandravonfurstenberg.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  3. «Miller's Tale: How Robert Miller Made His Fortune | The Rake». therake.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  4. Blasberg, Derek. «The Miller Cousins Are the Ultimate Society Darlings for the Social-Media Age». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  5. Seven Americans who married royalty: «Alexandra Natasha Miller» retrieved January 15, 2012. Արխիվացված Օգոստոս 18, 2012 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել