Ալեքսանդրա Նիկոլաևնա Պախմուտովա (ռուս.՝ Александра Николаевна Пахмутова, նոյեմբերի 9, 1929(1929-11-09)[1][2], Վոլգոգրադ, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1977)։

Ալեքսանդրա Պախմուտովա
Ծնվել էնոյեմբերի 9, 1929(1929-11-09)[1][2] (94 տարեկան)
Վոլգոգրադ, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվալս, երգ և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԿենտրոնական երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա (1953)
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինՆիկոլայ Դոբրոնրավով
Պարգևներ
Կայքpakhmutova.ru
 Aleksandra Pakhmutova Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1953 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Վ․ Շեբալինի կոմպոզիցիայի դասարան), 1956 թվականին՝ ասպիրանտուրան։ 1968 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։

Աշխատելով տարբեր ժանրերում՝ ճանաչման է արժանացել հատկապես որպես երգերի հեղինակ (այդ թվում՝ «Գագենի համաստեղությունը» շարքը, «Քնքշանք», «Երգ տագնապայի երիտասարդության մասին», «Մեղեդի»)։

Այլ ժանրի երկերից աչքի են ընկնում նվագախմբի կոնցերտը (1972, դրա հիման վրա «Պայծառացում» բալետը, բեմ․՝ Մեծ թատրոն, 1974), «Ռուսական սյուիտ»-ը նվագախմբի համար (1953), շեփորի կոնցերտը (1955), պիոներական կանտատները, կինոերաժշտությունը («Ուլյանովների ընտանիքը», «Աղջիկներ», «Երեք բարդի Պլյուշչիխայում» և այլն)։

Պարգևներ

խմբագրել

Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1975, 1982)։ Պարգևատրվել է երկու շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պախմուտովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 88