Ալեքսանդրա Շիփ
Ալեքսանդրա Շիփ (անգլ.՝ Alexandra Shipp, հուլիսի 16, 1991[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Անուբիսի տունը» հեռուստասերիալում Քեյթի Ռաշի և «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս», «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմերում խաղացած Օրորո Մոնրո/Փոթորիկի դերերով։
![]() անգլ.՝ Alexandra Shipp | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1991[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Կրթություն | St. Mary's Catholic High School? և Arizona School for the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ժանրեր | փոփ |
alexandrashipp.com | |
Կենսագորություն Խմբագրել
Մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում[3]։ Մայրը կունդալինի յոգայի ուսուցչուհի է, իսկ հայրը՝ երաժիշտ[4][5]։ Ունի եղբայր՝ Ջեյմսը[6]։ Սովորել է Squaw Peak տարրական դպրոցում և Ֆինիքսի Սուրբ Մարիի կաթոլիկական միջնակարգ դպրոցում[7]։ 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու համար[7]։
Կարիերան Խմբագրել
Կինոյում Շիփը դեբյուտ է ունեցել 2009 թվականին՝ նկարահանվելով «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմում։ 2013 թվականին միացել է «Անուբիսի տունը» հեռուստասերիալի դերասանական խմբին, որտեղ նկարահանվել է բալոր երեք սեզոններում։
2014 թվականին նկարահանվել է «Թմբկազարկ 2։ Նոր բիթ» և «Ալիյա։ Արքայադուստր R&B» հեռուստատեսային ֆիլմերի գլխավոր դերերում[8]։ 2015 թվականին նկարահանվել է «Ուղիղ Քոմփթոնից» կենսագրական ֆիլմում, որտեղ խաղացել է Այս Կյուբայի կնոջ՝ Քիմբերլի Վուդրոֆի դերը։
2015 թվականի հունվարին Ալեքսանդրան «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում ընտրվել է Օրորո Մոնրո/Փոթորիկ դերի համար[9]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ նա «Dude» ֆիլմում նկարահանվել է Լյուսի Հեյլի և Քեթրին Փրեսքոթի հետ[10]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ֆ | Էլվինը և բուրունդուկները 2 | Alvin and the Chipmunks: The Squeakquel | Վալենտինա |
2011 | ս | Նրանց շփոթել են ծննդատանը | Switched at Birth | Էշլի |
2012 | ս | Վիքտարիուս | Victorious | Էլես |
2013 | ս | Անուբիսի տունը | House of Anubis | Քեյթի Ռաշ |
2013 | ս | Ռեյ Դոնովան | Ray Donovan | Թիֆանի |
2014 | ս | Մեր կյանքի օրերը | Days of our Lives | Մերի Բեթ |
2014 | հֆ | Թմբկազարկ 2։ Նոր բիթ | Drumline: A New Beat | Դանի Բոլթոն |
2014 | հֆ | Ալիյա։ Արքայադուստր R&B | Aaliyah: The Princess of R&B | Ալիա Հոութոն |
2015 | ս | Քո ընտանիքը կամ իմ | Your Family or Mine | Լյուսի |
2015 | ֆ | Ուղիղ Քոմփթոնից | Straight Outta Compton | Կիմ |
2016 | ֆ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
2017 | ֆ | Ողբերգություն աղջիկները | Tragedy Girls | Մակայլա Հուփեր |
2018 | ֆ | Սիրով, Սայմոն | Love, Simon | Էբբի Սուսո |
2018 | ֆ | Խելագարության շեմին | Spinning Man | Աննա |
2018 | ֆ | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
2019 | ֆ | Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ | Dark Phoenix | Օրորո Մոնրո/Փոթորիկ |
2019 | ֆ | Շաֆթ | Shaft | Սաշա Արիաս |
2019 | ֆ | Տան ճանապարհը | A Dog's Way Home | Օլիվիա |
Մրցանակներ և անվանակարգեր Խմբագրել
Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | Աղբյուր |
2016 | Teen Choice Awards | Choice Movie: Ծագող աստղ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | Առաջադրված | [11][12] |
2017 | Kids' Choice Awards | Սիրելի անձնակազմ | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | Առաջադրված | [13] |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ Aquino Tara (November 12, 2014)։ «Personality Complex: Alexandra Shipp Goes From Emo Kid to Aaliyah» (անգլերեն)։ Complex։ Վերցված է 2017-06-19
- ↑ Gardner Renee (2014-07-19)։ «Alexandra Shipp’s best Twitter and Instagram photos»։ Rolling Out (en-US)։ Վերցված է 2017-06-19
- ↑ Bell Carrie (May 24, 2016)։ «Young Mutant Power: Meet X-Men: Apocalypse's Alexandra Shipp & Lana Condor»։ Refinery29։ Վերցված է 2017-06-19
- ↑ Lowman Virginia (2015-07-13)։ «Alexandra Shipp's New 'Do»։ Essence։ Վերցված է 2017-06-19
- ↑ 7,0 7,1 Cordova Randy (Nov. 3, 2014)։ «Phoenix native Alexandra Shipp plays Aaliyah in TV movie»։ azcentral (անգլերեն)։ Վերցված է 2017-06-19
- ↑ Nededog Jethro (2014-11-15)։ «Lifetime's 'Aaliyah' Star Alexandra Shipp on Controversial Role: 'I'm Just an Actress Doing Her Job'»։ TheWrap (en-US)։ Վերցված է 2017-06-19
- ↑ «‘X-Men: Apocalypse’ Adds 3 To Mutant Ranks»։ Deadline.com (en-US)։ 2015-01-23։ Վերցված է 2017-06-19
- ↑ Lincoln Ross A. (2015-11-19)։ «Indie Comedy ‘Dude’ Rounds Out Lead Cast With Trio Of Actresses»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-06-19
- ↑ «RT to vote to make @AlexShipppp your #TeenChoice for #ChoiceMovieBreakoutStar!»։ Twitter (en-US)։ 14 июня 2016։ Վերցված է June 19, 2017
- ↑ Goodman Jessica (JULY 31, 2016)։ «Teen Choice Awards 2016: Winners list»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է June 19, 2017
- ↑ Vulpo Mike (Mar 12, 2017)։ «Kids' Choice Awards 2017 Winners: The Complete List»։ E! (en-US)։ Վերցված է June 19, 2017