Ալեքսանդր Հարթման Բա (դան․՝ Alexander Hartmann Ba,դեկտեմբերի 9, 1997(1997-12-09)[1], Årslev, Ֆյուն, Դանիա[2]), դանիացի ֆուտբոլիստ, «Բենֆիկա» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ալեքսանդեր Բահ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 9, 1997(1997-12-09)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Årslev, Ֆյուն, Դանիա[2]
Հասակ 1,83 մետր
Դիրք կիսապաշտպան և պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Ալեքսանդրը ծնվել է Դանիայում՝ Գամբիայից եկածների ընտանիքում[3], նա «Օրսլև Բոլդքլաբ», Բ1913, «Իկաստ» և «Նեսբի» ակումբների սան է: «Նեսբի» ակումբի կազմում 2016 թվականին նորամուտն է նշել Դանիայի երկրորդ դիվիզիոնում։ Նույն թվականի ամռանը Բաը տեղափոխվել է «ԽԲ Կյոգե»։ Օգոստոսի 14-ին «Ֆրեդերիսիայի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի առաջին լիգայում[4]։ «Վայլեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «ԽԲ Կյոգեի» կազմում: 2018 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Սեններյուսկ» ակումբի հետ: Օգոստոսի 13-ին «Էյսբերգի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հոկտեմբերի 5-ին «Վայլեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սեններյուսկի» կազմում[6]։ 2020 թվականին նա օգնել է թիմին նվաճել Դանիայի գավաթը։

2021 թվականի սկզբին տեղափոխվել է Պրահայի «Սլավիա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 մլն եվրո[8]։ Հունվարի 16-ին «Սիգմայի» դեմ խաղում նորամուտն է նշել Առաջին լիգայում[9]։ Մայիսի 2-ին «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սլավիայի» կազմում[10]։ Իր մեկնարկային մրցաշրջանում օգնել է ակումբին հաղթել առաջնությունում և նվաճել Չեխիայի գավաթը: 2021/2022 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի խաղերում՝ Յունիոն Բեռլինի և ավստրիական ԼԱՍԿ-ի դեմ խաղում, Ալեքսանդրը մեկական գոլ է խփել[11]։

2022 թվականի ամռանը տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն եվրո[12][13]։ Օգոստոսի 5-ին «Արոկայի» դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[14]։ 2023 թվականի փետրվարի 4-ին «Կազա Պիայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բենֆիկայի» կազմում[15]։ Իր մեկնարկային մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի չեմպիոն:

Միջազգային կարիերա

խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 11-ին Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[16]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։

Մասնակցել է Կատարում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022-ին։ Մրցաշարում մասնակցել է Ֆրանսիայի[17] և Ավստրալիայի թիմերի դեմ խաղերին[18]։

Գոլեր Դանիայի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2016 Հունիսի 8 Բրոնդբյու, Բրենբյու, Դանիա   Շվեդիա 2:0 2:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
«Սեններյուսկ»
  • Դանիայի Գավաթակիր՝ 2019/20
«Սլավիա»
  • Չեխիայի չեմպիոն՝ 2020/21
  • Չեխիայի գավաթի գավաթակիր՝ 2020/21
«Բենֆիկա»
  • Պորտուգալիայի Չեմպիոն՝ 2022/23
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2023

Անձնական

խմբագրել
  • Չեխիայի առաջնության մրցաշրջանի լավագույն պաշտպան՝ 2021/22

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Dalgaard, Rasmus (2016-09-12). «18-årige Bah i HB Køge: Vil være stamspiller hurtigst muligt». Արխիվացված օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2021-01-09-ին.
  4. «Фредерисия VS. ХБ Кёге 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016—08—14. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-01-09-ին.
  5. «Эйсберг VS. Сённерйюск 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018—08—13. Արխիվացված է օրիգինալից 2018-09-25-ին. Վերցված է 2021-01-09-ին.
  6. «Сённерйюск VS. Вайле 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018—10—05.
  7. «Slavii posílil dánský reprezentant Alexander Bah». slavia.cz (չեխերեն). SK Slavia Prague. 2021-01-05. Արխիվացված օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-01-06-ին.
  8. «SønderjyskE sælger forsvarsspiller i rekordhandel». TV 2 (դանիերեն). 5 January 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին. Վերցված է 2021-01-06-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. «Славия Прага VS. Сигма 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021—01—16. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  10. «Славия Прага VS. Виктория Пльзень 5:1» (անգլերեն). soccerway.com. 2021—05—02. Արխիվացված է օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  11. «Славия Прага VS. Виктория Пльзень 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—16. Արխիվացված է օրիգինալից 2022-01-01-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  12. «Alexander Bah is a Benfica player!». S.L. Benfica. 7 June 2022. Արխիվացված օրիգինալից 2022-10-25-ին. Վերցված է 7 June 2022-ին.
  13. «Águias Confirmam Contratação de Bah» [Eagles confirm Bah's signing] (պորտուգալերեն). A Bola. 7 June 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-11-15-ին. Վերցված է 7 June 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  14. «Бенфика Лиссабон VS. Арока 4:0» (անգլերեն). soccerway.com. 2022—08—05. Արխիվացված է օրիգինալից 2022-08-06-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  15. «Бенфика Лиссабон VS. Каза Пия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2023—02—04. Արխիվացված է օրիգինալից 2023-05-27-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  16. «Дания VS. Швеция 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020—11—11. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-01-09-ին.
  17. «Франция VS. Дания 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022—11—26. Արխիվացված է օրիգինալից 2022-12-02-ին. Վերցված է 2023-05-27-ին.
  18. «Австралия VS. Дания 1:0» (անգլերեն). soccerway.com. 2022—11—30. Արխիվացված է օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2023-05-27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդեր Բահ» հոդվածին։