Ալեն Բերսե (ֆր.՝ Alain Berset, ապրիլի 9, 1972(1972-04-09)[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2012 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ և ներքին գործերի նախարար։ 2017 թվականին զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2018 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի նախագահ[4]։

Ալեն Բերսե
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նյոշատելի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 9, 1972(1972-04-09)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Ֆրիբուր, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Կայք՝ berset.ch

Կարիերա խմբագրել

Բերսեն ուսումնասիրել է քաղաքագիտություն և տնտեսագիտություն Նևշատելի համալսարանում և Համբուրգի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտում։ 2005 թվականին ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան, իսկ 1996 թվականին քաղաքագիտության բնագավառում՝ մագիստրոսի աստիճան։ Նա հանդիսանում է մի քանի գրքերի և տնտեսական զարգացման խնդիրներին, միգրացիայի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող ավելի քան 30 հոդվածների հեղինակ։

Բերսեն 2003 թվականից հանդիսանում է նաև է Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ, 2006 թվականից՝ խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության տեղակալ։ 2008-2009 թվականներին Կանտոնների խորհրդի նախագահ։ Նա նաև հանդիսանում է ԵԱՀԿ-ի անսամբլեայի անդամ։

2016 թվականի դեկտեմբերին նա ընտրվել է որպես Շվեյցարիայի փոխնախագահ, 2017 թվականի հունվարի 1-ից անցել է պաշտոնավարման։ Մեկ տարի անց ընտրվել է երկրի նախագահ։ 2018 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է Շվեյցարիայի նախագահ[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1028971370 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Switzerland. Presidents of the Confederation.(անգլ.)
  5. «Ален Берсе избран президентом Швейцарии на 2018 год». Известия (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Քրիստոֆեր Բրենդլի
Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի նախագահ
20082009
Հաջորդող՝
Էրիկա Ֆորստեր Վանինի