Ալեյրա (պորտ.՝ alheira), պորտուգալական երշիկ, որը պատրաստվում է մսի տարբեր տեսակներից (հիմնականում՝ հորթի, ճագարի և հավի մսիցհացի ավելացումով։

Ալեյրա
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Պորտուգալիա

Ստեղծվել է հրեաների կողմից՝ որպես պորտուգալական հավատաքննության միջոց[1]։ Կրոնը չէր թույլատրում հրեաներին ուտել խոզի միս, ուստի հրեաները հեշտ ճանաչելի էին այն փաստով, որ նրանք չէին պատրաստում խոզի մսից երշիկ։ Ահա թե ինչու հրեաները երշիկի բաղադրության մեջ մտնող խոզի միսը փոխարինեցին հորթի, ճագարի, հնդկահավի, բադի, հավի և այլ մսերով, որին ավելացվում էր հաց։ Տարիներ անց բաղադրատոմսը հայտնի դարձավ նաև քրիստոնեական աշխարհում։ Քրիստոնյաներն ավելացրեցին նաև խոզի միսը[2]։

Ալեյրան հաճախ տապակում են ձիթապտղի ձեթում և մատուցում եփած բանջարեղենով ու կարտոֆիլով։

Մեր ժամանակներում առավել հայտնի են Միրանդելում պատրաստված ալյերաները, ինչպես նաև Բեյրա-Ալթայի և Տրազ-ուժ-Մոնտիշի ալեյրաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Боголепов, Роман. «Альейра де Мирандела. Чудо-колбаса». Portuguesa.ru, о Португалии, Лиссабоне, Фаду, кухне и вине. (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Как колбаса помогала португальским евреям спастись от инквизиции». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել