Ալեմաներենը կամ ալեմանական գերմաներենը (Alemannisch) Գերմանական լեզուների ընտանիքի Վերին գերմաներեն լեզվաճյուղի բարբառների մի խումբ է։ Ալեմանական բարբառների լեզվակիրների թիվը կազմում է մոտավորապես 10 միլիոն մարդ յոթ երկրներում, որոնց թվում են հարավային Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը, Վենեսուելան և Իտալիան։ Լեզվի անունը գալիս է հին դարերի գերմանական ցեղերի դաշնության անվանումից, որը հայտնի էր որպես Ալամաննի (Alamanni)։ Ալեմաներենը հին գերմանական ցեղերից մեկի լեզուն է, որը լոմբարդական և բավարական բարբառների հետ միասին ընկած է բարձր գերմաներենի հիմքում[1]։

Infoboxforlang.png
Ալեմաներեն
Տեսակլեզու, dialect group?, supradialect? և բարբառ
ԵնթադասUpper German?
ԵրկրներFlag of Austria.svg Ավստրիա, Flag of Germany.svg Գերմանիա, Flag of Venezuela.svg Վենեսուելա, Flag of Italy.svg Իտալիա, Flag of Liechtenstein.svg Լիխտենշտայն, Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Խոսողների քանակ10 000 000 մարդ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFgsw
ISO 639-2gsw
ISO 639-3gsw
Commons-logo.svg Alemannic language Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։

Տես նաևԽմբագրել