Զուգորդություն (հոգեբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զուգորդություն (այլ կիրառումներ)
Զուգորդություն կամ զուգորդում, հոգեբանության բնագավառում զուգորդություն ասելով նկատի ունեն հոգեկանի բովանդակության տարրերի (մտապատկերների, բառերի) միջև հաստատվող կապերը, որոնց շնորհիվ գիտակցության ոլորտում իրար կապված տարրերից մեկի հանդես գալը առաջ է բերում (գիտակցված է դարձնում) նաև մյուսի տարրերը, որոնք առաջինի հետ կապված են ըստ նմանության, առընթերության, հակադրության կամ միավորման այլ սկզբունքի հիման վրա։
Ընդհանուր նկարագրություն
խմբագրելԱռարկաներն ու երևույթները բնության մեջ հանդես են գալիս ու ըմբռնվում են ոչ միայն իրարից անջատ և մեկուսացված, այլև միմյանց հետ կապված, խմբերով կամ շարքերով։ Տարբեր զգայարանների օգնությամբ ընկալվող պատկերները գլխուղեղի համադրական աշխատանքի շնորհիվ կապվում են միմյանց և հիշողության մեջ պահպանվում են միասին, որը և հնարավորություն է տալիս հետագայում դրանք գիտակցության ոլորտում վերարտադրել զուգորդված ձևով։ Ընկալման ընթացքում առարկաների, երևույթների կամ միևնույն բարդ առարկաների մտապատկերների նման կապերն անվանում են զուգորդություններ։ Դրանք էական նշանակություն ունեն հիշողության մեջ կազմակերպված ու ծավալուն գիտելիքներ մտապահելու համար։ Հիշողության հոգեբանական օրինաչափությունների մասին ոչ մի գաղափար չունեցող մարդիկ անգամ ինքնաբերաբար զուգորդություններ են կազմում՝ ընկալված տեղեկությունները ավելի ամուր և տևականորեն պահպանելու, միջավայրին հաջողությամբ հարմարվեկու համար։ Զուգորդություններ կազմելը ներհատուկ է ոչ միայն մարդուն, այլև զարգացած նյարդային համակարգ ունեցող բոլոր կենդանիներին։ Սակայն բարձրագույն հոգեկան ընդունակությունների առկայության հետևանքով մարդու հիշողության զուգորդություններն ավելի բարդ են և ունեն այնպիսի տեսակներ, որոնք կենդանիների հոգեկանում լինել չեն կարող։
Աղբյուրներ
խմբագրել- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
- Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 714)։ |