Համաշխարհային ցուցահանդես (1851)

Բոլոր ժողովուրդների արդյունաբերական աշխատանքների մեծ ցուցահանդես (անգլ.՝ The Great Exhibition of the Works of Industry of All Nations), համաշխարհային առաջին ցուցահանդեսը, որն անցել է 1851 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 15Լոնդոնի Հայդ պարկում։ Դարձել է արդյունաբերական հեղափոխության պատմության նշաձողը։ Մասնակցել են բազմաթիվ երկրներ, ինչի շնորհիվ էլ ցուցահանդեսը հետագայում կոչվել է համաշխարհային։ Համաշխարհային այս առաջին ցուցահանդեսում ներկայացվել են արդյունաբերական, արհեստագործական տարբեր ապրանքներ, մեքենաներ, արտադրական մեթոդներ, ինչպես նաև օգտակար հանածոներ և կերպարվեստի գործեր։

Վիկտորիա թագուհին բացում է ցուցահանդեսը Բյուրեղապակյա պալատում

Ցուցահանդեսի նախապատրաստում խմբագրել

 
Բյուրեղապակյա պալատ. հատուկ ցուցահանդեսի համար կառուցված շենք

Ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնողը արհեստավորների բրիտանական միությունն էր (անգլ.՝ Society of Arts)։ Երբ 1849 թվականին ծրագիրը ներկայացվեց հասարակությանը, բրիտանացի արդյունաբերողներն ու բիզնեսմենները դրական արձագանքեցին գաղափարին` ցուցահանդեսը լավ հարթակ համարելով համաշխարհային ազատ առևտուրը զարգացնելու համար։ Արքայազն Ալբերտի հովանավորությամբ կազմակերպվեց «արքայական հանձնաժողով» (անգլ.՝ Royal Commission)` 24 անդամներով և Հենրի Քոուլի ղեկավարությամբ։ Հանձնաժողովի կազմը հաստատել է անձամբ թագուհին, ինչը նախագծին տալիս էր պետական հեղինակություն։ Սակայն ծրագրի ֆինանսավորմամբ զբաղվում էին կազմակերպիչները. նույնիսկ ցուցահանդեսը հսկող ոստիկանները վարձատրվել են կազմակերպիչների հաշվին։

Ցուցահանդեսի անցկացման համար կառուցվել է Բյուրեղապակյա պալատը` հսկա մի շինություն ապակուց և պողպատից, որ դարձավ ժամանակակից ճարտարապետության նախազդարարը[1]։ Պալատի ներսում ցուցադրվում էին զարմանալի առարկաներ, օրինակ` ժամանակակից ֆաքսի նախատիպը, փոթորիկների կանխագուշակման սարք և այլն։ Հասարակության ուշադրությունը գրավելու համար ցուցադրվում էին զարմանալի տարբեր բաներ, օրինակ` Կոխինուրի 105 կարատանոց ադամանդը (ներկայումս Անգլիայի թագուհու թագի վրա է)։ Ցուցադրվել են Հարավային Աֆրիկայի հետազոտող, ճանապարհորդ, որսորդ Ռոելին Գորդոն-Կամինգի որսորդական հարուստ հավաքածուն, որսորդական հաղթանշանները։ Այս ամենը ներկայացված էր Բրիտանական կայսրության սրահում։ Կարելի է ասել, որ բրիտանական ցուցանմուշները գերազանցում էին գրեթե բոլոր ոլորտներում իրենց ամրությամբ, օգտակարությամբ, դիմացկունությամբ, լիներ դա մեքենա թե տեքստիլ, երկաթյա թե պողպատյա[2]։

Ցուցահանդես անցկացում խմբագրել

Հետաքրքրվածությունը ցուցահանդեսով, որն այցելել էր 6 միլիոն մարդ (Բրիտանիայի բնակչության մեկ երրորդը), կազմակերպիչներին պատկառելի շահույթով ապահովեց։ Դրանով հիմնադրվեց թանգարանային քաղաք, որը, ի պատիվ Ալբերտ արքայազնի, կոչվեց Ալբերտոպոլ։ Ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես եկան ֆրանսիացիները, ովքեր անգլիական ցուցահանդեսին պատասխանեցին 1855 թվականի համաշխարհային ցուցահանդեսով։ Դրանից հետո մշտապես կազմակերպվեցին նմանատիպ ցուցահանդեսներ։

Ցուցահանդեսի պատվին է անվանակոչվել (14) Իրենե աստերոիդը, որ հայտնաբերվել է 1851 թվականի մայիսի 19-ին Լոնդոնում անգլիացի աստղագետ Ջոն Ռասել Հայնդի կողմից։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "The Great Exhibition of 1851". Duke Magazine. November 2006. Retrieved 30 July 2007.
  2. Ffrench, Yvonne. The Great Exhibition; 1851. London: Harvill Press, 1950.