Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան
Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան (գերմ.՝ Einsteinhaus Bern), թանգարան, Ալբերտ Այնշտայնի բնակության նախկին վայրում։ Գտնվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքի Կրամգասե թիվ 49 հասցեում (Kramgasse 49 in Bern)[3]։ 1903-1905 թվականներին տան երկրորդ հարկում գտնվող բնակարանում են ապրել Այնշտեյնը, նրա կինը՝ Միլևա Մարիչը և նրանց որդին՝ Հանս Ալբերտ Այնշտայնը։
Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բեռն[1] |
Վայր | Green Quarter? |
Հասցե | Kramgasse 49, 3011 Bern և Kramgasse 49[1]3011[1]Կրամգասե (49) |
Հիմնադրվել է | 1979[2] |
Կայք | einstein-bern.ch(անգլ.) |
1977 թվականին «Ալբերտ Այնշտայնի միությունը» Այնշտայնի բնակարանը վերածել է թանգարանի, որտեղ բնօրինակ միջավայրը վերստեղծվել է կահույքով, առարկաներով, տարբեր փաստաթղթերով, գրվածքներով, դիմանկարներով և լուսանկարներով։
Աննուս Միրաբիլիսի աշխատությունները, որոնք ներկայացնում էին Այնշտայնի հարաբերականության տեսությունը և էականորեն նպաստում ժամանակակից ֆիզիկայի հիմնադրմանը, գրվել են այս տանը և հրապարակվել Annalen der Physik-ում։ Այդ ընթացքում Այնշտայնն աշխատել է Շվեյցարիայի դաշնային մտավոր սեփականության ինստիտուտում։
Այնշտայնի և նրա ընտանիքի կենսապայմանները ճշգրիտ ցուցադրված են երկրորդ հարկի բնակարանում՝ այդ ժամանակվա կահույքով։ Երրորդ հարկում ներկայացված է Այնշտայնի կենսագրությունն ու կյանքի ուղին։ Այնշտայնին վերաբերող ավելի փոքր մշտական ցուցադրություն ներկայացված է Բեռնի պատմության թանգարանում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Einsteinhaus einstein-bern.ch