Ալբերտ Ազարյանի կիսանդրի


Ալբերտ Ազարյանի կիսանդրի, Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրված օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ[1] Ալբերտ Ազարյանի բրոնզե կիսանդրին է[2][3]։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Գերասիմ Շահվերդյանն է[4]։

Ալբերտ Ազարյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ կանգուն
Համայնք Կենտրոն համայնք
Գտնվում է Մոսկովյան 3
Քանդակագործ(ներ) Գերասիմ Շահվերդյան
Հիմնադրում դեկտեմբերի 1, 2022

Բացում խմբագրել

Ալբերտ Ազարյանի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է 2021 թվականի հոկտեմբերին[5]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 1-ին։ Բացմանը ներկա են եղել Ալբերտ Ազարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզական դպրոցի սաներ[3]։

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին». A1Plus. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ Երևանում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Երևանում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին». www.yerevan.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. http (2022 թ․ դեկտեմբերի 2). «Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ մարզադպրոցի բակում». Հայաստանի Հանրապետություն. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Բացվել է «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.