Գևորգ Սիմոնյան
Գևորգ Ավետիսի Սիմոնյան (սեպտեմբերի 30, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանրային առողջության մասնագետ, Երևանի գործող փոխքաղաքապետ։ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ[1]։
Գևորգ Սիմոնյան | |||
| |||
---|---|---|---|
փետրվարի 8, 2022 - ներկա | |||
Կրթություն՝ | Երևանի պետական բժշկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | հանրային առողջության մասնագետ | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 30, 1990 (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Պարգևներ |
Կյանքը խմբագրել
Գևորգ Սիմոնյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ 2002-2007 թվականներին սովորել է Երևանի «Քվանտ» վարժարանում։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերի սահմանամերձ N զորամասում` որպես մարտական հենակետի ավագ։ 2015-2017 թվականներին՝ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայում[2]։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
2015–2016 թվականներին աշխատել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ։ 2016–2018 թվականներին եղել է «Էկոդեզ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2017–2018 թվականներին եղել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն։ 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։
2018 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Թոքաբանության ազգային կենտրոնում»՝ որպես տնօրենի խորհրդական։ 2018 թվականի հուլիս-սեպտեմբերին աշխատել է «Պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ–ում՝ որպես տնօրենի խորհրդական։ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայության գծով տնօրենի տեղակալ։ 2019 թվականի փետրվար-հունիս ամիսներին աշխատել է «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ[3]։ 2019-2020 թվականներին եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն[4][5]։
2020 թվականի դեկտեմբերից 2022 թվականի փետրվար զբաղեցրել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը[6]։
2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ[7]։
Պարգևներ խմբագրել
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է պետական պարգևների.
- Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Գևորգ Սիմոնյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար[8]։
- Գևորգ Սիմոնյանը պարգևատրվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար[9]։
Ընտանիք խմբագրել
Ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ | ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 8/1 ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ» (PDF). www.yerevan.am. Երևանի քաղաքապետարան. 08 փետրվարի 2022 թվական.
- ↑ «Ավելի շատ գործել, քան խոսել. փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի «Հաջողության նոտան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Այրվածքաբանության կենտրոնը ժամանակավորապես կտեղափոխվի Ուռուցքաբանության կենտրոն. նախարար». news.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. Ովքեր են պարգևատրվել». www.aravot.am. «Առավոտ» օրաթերթ. 2020 թ․ սեպտեմբերի 23.