Ալբերտո Վարնկեն
Ալբերտո Վարնկենը (իսպ.՝ Alberto Warnken, փետրվարի 1, 1889[1] կամ սեպտեմբերի 2, 1889[2], Սանտյագո, Չիլի - սեպտեմբերի 14, 1944), չիլիացի ֆուտբոլային մրցավար է։
Ալբերտո Վարնկեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1889[1] կամ սեպտեմբերի 2, 1889[2] |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1944 (55 տարեկան) |
Քաղաքացիություն | Չիլի |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար, թեթևատլետ, լրագրող և ֆուտբոլիստ |
Alberto Warnken Վիքիպահեստում |
1930 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ վարել է Ռումինիայի ու Պերուի միջև հանդիպումը։ Հանդիպման ընթացքում դաշտից հեռացնելով պերուացի Պլասիդո Գալինդոյին[3]՝ Վարնկենը դարձել է առաջին մրցավարը, ով ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դաշտից խաղացող է հեռացրել։ Հարավսլավիայի ու Բոլիվիայի միջև, Ուրուգվայի ու Ռումինիայի միջև, Միացյալ Նահանգների ու Բելգիայի միջև, Արգենտինայի ու Միացյալ Նահանգների միջև (կիսաեզրափակիչ) հանդիպումներում աշխատել է որպես եզրային մրցավար։
Ծանոթություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://eu-football.info/_referee.php?id=2364
- ↑ 2,0 2,1 http://worldreferee.com/site/copy.php?linkID=2716&linkType=referee&contextType=bio
- ↑ ՖԻՖԱ-ի կողմից պաշտոնական տեխնիկական հաշվետվությունը։ ₪ Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Ալբերտո Վարնկեն worldreferee.com Արխիվացված 2012-09-20 Wayback Machine, worldfootball.net, eu-football.info (en), ceroacero.es (es)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Վարնկեն» հոդվածին։ |
Սա անավարտ հոդված է չիլիացի ֆուտբոլային մրցավարի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |