Ալբերտո Բլեստ Գանա (իսպ.՝ Alberto Blest Gana, հունիսի 14, 1830(1830-06-14)[1][2][3], Սանտյագո, Չիլի - նոյեմբերի 8, 1920(1920-11-08)[2], Փարիզ, Ֆրանսիա), չիլիացի գրող, Լատինական Ամերիկայի երկրների գրականության մեջ քննադատական ռեալիզմի հիմնադիրը։

Ալբերտո Բլեստ Գանա
Ծնվել էհունիսի 14, 1830(1830-06-14)[1][2][3]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Վախճանվել էնոյեմբերի 8, 1920(1920-11-08)[2] (90 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[4] և Grave of Blest Gana
Մասնագիտությունպատմաբան, դիվանագետ և գրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունBernardo O'Higgins Military School?
 Alberto Blest Gana Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրթությամբ ինժեներ։ Սկզբում հարել է ռոմանտիզմին («Խաբեություններ և հիասթափություններ», 1855, «Առաջին սերը», 1858, «Ընտանիքի հայրը», 1858)[5]։ Բալզակի ազդեցությամբ անցել է քննադատական ռեալիզմին՝ «Թվաբանություն սիրո մեջ» (1860), «Մարտին Ռիվաս» (1862)[6]։ Այդ երկերում քննադատել է բուրժ․ իրականությունը՝ ստեղծելով Չիլիին յուրահատուկ «մարդկային կատակերգություն»։ Հետագա շրջանի սոցիալ–հոգեբանական և սատիրական վեպերում՝ «Օտար հողի վրա» (1904), «Հիմար էստերոն» (1909), արտահայտված են իրականության նկատմամբ հեղինակի հոռետեսական տրամադրությունները։ «Ռեկոնկիստայի դարաշրջանում» (1897) պատմավեպը պատկերում է Չիլիի ժողովրդի ազգային–ազատագրական պայքարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. http://www.memoriachilena.cl/602/w3-article-72354.html
  5. Блест Гана — фамилия, Альберто — имя
  6. В ряде источников, в том числе и в "Мегаэнциклопедии Кирилла и Мефодия" указана дата рождения 4.05.1830
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Բլեստ Գանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453