Ալաթալան կազմավորվել է 1910-ականներին, որի բնակիչները եկել էին Կուր գետի ափին գտնվող հայկական Կրզեն գյուղից։ Այնտեղ 1926 թվականին բնակվում էին 65 մարդ, իսկ 1939 թվականին՝ 72։ Հետագա տարիներին Ալաթալան վերացել է և բնակիչները հիմնականում տեղափոխվել են Նորաշեն գյուղ։ Ալաթալայից մի քանի ընտանիք էլ բնակություն են հաստատել Ղրղի գյուղում (բայց դրանց մի մասը հետագայում Նորաշեն է տեղափոխվել)[1]։
- ↑ 1,0 1,1 Ա.Ա. Գյուրջինյան, «Շամշադին (Տավուշ)։ Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ», Երևան, ««Լույս»», 1989 — 31, էջեր 31 — 237 էջ. — 4000 հատ։
- Ալաթալա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։