Աթաբասկյան լեզուներ կամ աթապասկյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական լեզվաընտանիք, որը մտնում է նա-դենե խմբավորման մեջ։ Լեզուները կառուցվածքով բազմահամադրական են։ Որոշ լեզվաբաններ աթաբասկյան լեզուները բաժանում են երեք ենթախմբի՝ դենե՝ հյուսիսարևմտյան Կանադայում, հուպա-մատոլե՝ Կալիֆոռնիայում, ապաչե-նավանո՝ ԱՄՆ-ի հարավում[1]։ Կան նաև այլ բաժանումներ։ Այսպես, ըստ աշխարհագրական տարածման՝ լեզուները բաժանում են՝ հյուսիսային, խաղաղօվկանոսյան և հարավային աթաբասկյան լեզուների։ Այս լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներից են՝ նատոլ, կարրիեր, հուպա, ապաչե, դենե, նավանո և այլն։ Աթաբասկյան լեզուները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածում՝ Ալյասկայից մինչև ԱՄՆ-ի հարավ-արևմուտք։ Աթաբասկյան լեզուները Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ լեզվական միավորումներից մեկն են։ Այն ներառում է 53 լեզու, որոնք տարածված են 3 հիմնական արեալներում։ Աթաբասկյան լեզուների խոսողների ընդհանուր թիվը մոտ 180 հազար է (1990 թվական, գնահատական)։

Աթաբասկյան լեզուներ
Տարածված՝ Արևմտյան-Հյուսիսային Ամերիկա
Դասակարգում՝ Դենե-Ենիսեյան լեզուներ
 Նա-դենե լեզուներ
  Աթաբասկյան լեզուներ
Կազմ՝
Հյուսիսային աթաբասկերեն
Խաղաղօվկանիանոսյան աթաբասկերեն
Հարավային աթաբասկերեն
ISO 639-2 և 639-5՝ ath

Նա-դենե լեզուների տարածումը

Աթաբասկյան լեզուներ անվանումը 1826 թվականին Կանադայի Աթաբասկա լճի (կրի լեզվով՝ Aδapaska˙w) անվան հիման վրա արհեստականորեն հորինել է Գալլատինը՝ Թոմաս Ջեֆերսոնի ընկերը և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը[2]։ Չնայած այս անվանումը տարածված է լեզվաբանների և մարդաբանների շրջանում, հետազոտողները ավելի ու ավելի հաճախ են սկսում օգտագործել «դենե լեզուներ» անվանումը, որը գործածում են լեզվակիրները։ Օրինակ՝ 2012 թվականին մասնակիցների պահանջով «Աթաբասկյան լեզուների կոնֆերանսը» վերանվանվեց «Դենե լեզուների կոնֆերանսի»։

Դասակարգում

խմբագրել

Հյուսիսային աթաբակերեն

խմբագրել
Ալասկային աթաբասկերենի տեղեկատվություն
Լեզուն Բնակչությունը Բանախոսների թիվը %-ում
Ահտնա 500 80 16.0%
Դենա'ինա 900 <50 <10%[circular reference]
Դեգ Խինագ 275 40 14.6%
Էյակ 50 0 0.0%
Գւիճ'ին 1,100 300 27.3%
Հան 50 12 24.0%
Հոլիկաճծուկ 200 12 6.0%
Կոյուկոն 2,300 300 13.0%
Տանանա 380 30 7.9%
Տանակրոսս 220 65 29.6%
Վերին Կւսկոկւիմ 160 40 25.0%
Վերին Տանանա x x x
Աղբյուր[3]
  • Հյուսիսային Աթաբասկերեն
    • Հարավին Ալասկային
      • Ահտնա
        • Կենտրոնական պղնձի գետի Ահտնա
        • Ներկին պղնձի գետի Ահտնա
        • Մենտաստա (հայտնի է նաև որպես Վերին Ահտնա)
        • Արևամտյան Ահտնա
      • Դենա'ինա (հայտնի է նաև որպես Տանաինա)
        • Ներկին խորշիկի Դենա'Ինա
          • Արտաքին խորշիկի Դենա'Ինա
          • Իլիամնա
          • Ներքին
        • Վերին խորշիկի Դենա'ինա
    • Կենտրոնական Ալասկա–Յուկոն
      • Կոյուկոն
        • Դեգ Խինագ (հայտնի է նաև որպես Դեգ Հիտ'ան, Կաիյուհխոտանա, Ինգալիկ)
          • Ներկին Յուկոն Գետ
          • Միջիմ Կուսկւիմ
        • Հոլիկաճուկ (հայտնի է նաև որպես Իննոկո, Իննոկա-խոտանա, Տլեգոն-Խոտանա) 'անհետացած'
        • Կոյուկոն (հայտնի է նաև որպես Տեն'ա, Կո-Յուկոն)
          • Ներկին Կոյուկոն
          • Կենտրոնական կոյուկոն Koyukon (հայտնի է նաև որպես Դինաակկանաագա Ցինհ Հույոզա, Կոյուկուկ Գետի Կոյուկոն)
          • Վերին Կոյուկոն
      • Տանանա–Տուճոնե
        • Կուսկոկւիմ (Հայտնի է նաև որպես Կոլչան, Գոլցան)
          • Տանանա
            • Ներկին Տանանա (հայտնի է նաև որպես Տանանա, Մինտո, Դանդեյ ին, Դինեհ սու, Տանանատանա)
              • Մինտո-Տոլովանա-Տոկլատ-Նենանա-փայտի գետ
                • Մինտո-Տոլովանա
                • Տոկլատ
                • Նենանա
                • Փայտի Գետ
              • Չենա
              • Սալչան-Գուդպաստոր
            • Տանակրոսս
            • Վերին Տանանա
              • Նեբեսնա
              • Տետլին
              • Նորթւեյ
              • Սկոտտի Կրիկ
              • Կանադայի Վերին Տանանա
          • Տուճոնէ (հայտնի է նաև Գեմս դե Բոյս, Գունանա, Նահանէ, Նահանի, Տուճոնէկուճին)
            • Հարավայն Տուճոնէ
            • Հարավայն Տուճոնէ
      • Կուճին-Հան
        • Գւիճ'ին (հայտնի է նաև կուճին, Լուշու, Տակուդ)
          • Ալասկայի Գւիճ'ին (հայտնի է նաև արևմտյան Գւիճ'ին)
          • Կանադայի Գւիճ'ին (հայտնի է նաև արևելյան Գւիճ'ին)
        • Հան (հայտնի է նաև Մուսհայդ, Դաւսոն, Ջէնս դու Ֆու, Հան Գւիճ'ին)
    • Հյուսիսարևմտյան Կանադա
      • Կորդիլլերա
        • Կենտրոնական Կորդիլլերա
          • Տագիշ
          • Տահլտան
          • Կասկա
        • Հարավաարևելյան Կորդիլլերա
          • Սեկանի
          • Դանեզաա
        • Սլավեյ
          • Հարավային Սլավեյ
          • Լեռնային
          • Բիրլեյկ
          • Հարե
        • Դոգրիբ
      • Չիպեւյան
        • Դենե Սուլինե
    • Ծեծաուտ
    • Կենտրոնական Բրիտային Կոլոմբիա
      • Բաբինե-Վիծուվիտեն
        • Բաբիմե
        • Տակլա
        • Վիծուվիտեն
        • Մորիստաւն
        • Ֆրանսուա Լիճք
      • Կարրեր
        • Հարավային Կարրեր
      • Ճիլծոտին
      • Նիկոլա
    • Սարսի
    • Կվալհիոկւուա-Տլածկանաի
      • Կվալհիոկւուա-Կլածկանէ ()
        • Վիլլապա
        • Սուվալ-Կլածկանէ
          • Սուվալ

Հարավային աթաբասկերեն կամ "Ապաչեյին"

խմբագրել
  • Հարավային աթաբասկերեն
    • հարթավայրային Ապաչե (կամ Կիովա-Ապաչե) (Ապաչեում: Naishan)
    • Հարավարևմտյան
      • Արևմտյան
        • Չիրիկահուա-Մեսկալերո(Ապաչեում: Ndee Bizaa)
          • Չիրիկահուա (Ապաչեում: N'nee biyat'i)
            • Կենտրոնական Չիրիկահուա
            • Վարմ Սպրինգզ
          • Մեսկալերո (Ապաչեում: Ndé Bizaa')
        • Նավահո (Նավահում: Naabeehó bizaad, Diné bizaad)
        • Արևմտյան Ապաչե (կամ Կոյոտերո Ապաչե) (Ապաչեում: N'dee biyát'i)
          • Տոնտո (Ապաչեում: Dilzhę́’é)
            • Հյուսիսային Տոնտո
            • Հարավային Տոնտո
          • Վայտ ՄաունտեյնԻ Ապաչե
          • Սան Կարլոս
          • Սիբեկե
      • Արևելյան
        • Ջիկարիլլա (Ապաչեում: Abáachi, Abáachi mizaa)
        • Լիպան (Ապաչեում: Ndé miizaa)

Խաղաղօվկանիանոսյան աթաբասկերեն

խմբագրել
  • Խաղաղօվկանիանոսյան աթաբասկերեն
    • Կալիֆրնիային Աթաբասկերեն
      • Հուպա
      • Մատտոլե
      • Վայլակի
      • Կահտո
    • Օրեգոնի Աթաբասկերեն
      • Վերին Ումպքուա
      • Րոգ Րիվեր
      • Գալիս-Էպպլգեյտ
    • Տոլովա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. Bright, William (2004). Native American Place Names of the United States. Norman: University of Oklahoma Press, pg. 52
  3. «University of Alaska Fairbanks». Wikipedia (անգլերեն). 2024-12-22.