Ազրաիլ, Ազրայիլ (արաբعزرائيل) կամ Մալյակու լյ-Մաուտ (արաբملك الموت - մահվան հրեշտակ), ըստ որոշ թարգմանությունների՝ Ասրաիլ[1]՝ մահվան հրեշտակ իսլամում և հուդայականությունում, որը մարդկանց տեղափոխում է այլ աշխարհ[2]:

ՍտուգաբանությունԽմբագրել

 
Մահվան հրեշտակ, Էվելին դե Մորգան, 1881 թվական: Հաճախ ասոցացվում է Ազրայիլ հրեշտակի հետ:

Անգլերեն բառարանում օգտագործվում է որպես Azrael: Անունը բառացիորեն նշանակում է՝ «Ում Աստված է օգնում»[2]:

ԻսլամումԽմբագրել

Ղուրանում ու Սուննայում Ազրայիլ անունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենն օգտագործվում է Մալյակու լյ-Մաուտ անվանումը (արաբملك الموت - մահվան հրեշտակ):

Մահվան հրեշտակ, որն Ալլահին ամենամոտ հրեշտակներից է: Ալլահի հրամանով նա վերցնում է մահացածների ոգիները: Մահվան հրեշտակի պարտականություններն իրականացնելիս նրան այլ հրեշտակներ էլ են օգնում: Մուսուլման հավատացյալների ոգիները մահվանից հետո վերցնում է «Նաշիթաթ» հրեշտակն, իսկ անհավատներինը՝ «Նազիաթ»-ը:

Դատաստանի օրվանից առաջ, Իսրաֆիլի հայտնության շեփորի երկրորդ ղողանջից հետո երկրի ու երկնքի բոլոր բնակիչները, բացառությամբ մի քանիսի կոչնչանան: Որոշ ժամանակ անց կվերանան նաև մնացյալ արարածները, իսկ ամենավերջում նոր կմահանա մահվան հրեշտակը[3]:

ՀուդայականությունումԽմբագրել

 
«Ազրայիլ», Միխայիլ Վրուբել, 1904 թվական:

Հուդայականության մեջ, մահվան հրեշտակը (մալ-ահ Հա-մավետ) նույնացվում է սարսափելի հսկաների և դևերի հետ: Թալմուդում նա համարժեք է Սատանային ու նրա չար մտածելակերպին (իեցեր խա-րա): Ամենից հաճախ մահվան հրեշտակը պատկերվում է փախստականի, թափառաշրջիկի կամ մուրացկանի տեսքով: Ֆոլկլորում նա հաճախ պատկերված է մի քանի աչքերով, նախանձախնդիր քաղվորի կամ ծերունու տեսքով, որի ձեռքին սուր կա և սրից էլ թույն է կաթում[4]:

Այլ կրոններԽմբագրել

Հավանականություն կա, որ Ազրայիլը պատկերում է «Պողոսի» և «Պետրոսի» հայտնությունների ապոկրիֆիկ տեքստերի Էսրայիլին, ինչպես նաև եզդիական Էզրայիլ հրեշտակապետին: Պողոսի «Հայտնությունում» Էսրայիլը համարվում է «Զայրույթի հրեշտակ», որը տանջում է մեղավորներին Սարսափելի դատաստանից հետո[5]:

Չուվաշյան դիցաբանությունում Էսրելն է համարվում մահվան հրեշտակը:

Ազրաիլը (Ազրաա-իիլ) մահվան հրեշտակ է համարվում նաև Գուրու Գրանթ Սահիբ սուրբ գրքում և վերջին սիկհիզմի գուրուն[6][7][8]:

ԳրականությունումԽմբագրել

Ազրայիլը բանաստեղծություններում հաճախ մարմնավորում է մահը: Այդ կերպարով նա հանդես է եկել Մարինա Ցվետաևայի «Ազրայիլ» բանաստեղծությունում, ինչպես նաև այլ բանաստեղծների, ինչպիսիք են օրինակ՝ Ջորջ Բայրոնը, Միխայիլ Լերմոնտովը, Էդգար Պոն («Israfel») և ուրիշների ստեղծագործություններում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. s:Родословная тюрок (Абулгази; Тредиаковский)/1#ГЛАВА ПЕРВАЯ
  2. 2,0 2,1 Davidson, Gustav (1967), A Dictionary of Angels, Including The Fallen Angels, Entry: Azrael, pp. 64, 65, Library of Congress Catalog Card Number: 66-19757
  3. Умар бин Сулайман аль-Ашкар Качества и способности ангелов // Мир благочестивых Ангелов (‘Алам ал-малаика ал-абрар) / Вступ. сл., пер. с арабск. и прим. Э. Р. Кулиева. — М.: Издательство «Мир», 2008. — С. 38. — 116 с. — (Вероучения в свете Корана и Сунны, 2). — ISBN 978-5-904005-05-4
  4. Ангелы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. Апокалипсис Петра. Стих VI — 33
  6. Section 7, part 165 (Raag Gauree), and section 25, part 31 (Raag Maaroo). Hosted on the Internet Sacred Text Archive
  7. «Shri Guru Granth Sahib: So Dar»։ Sacred-texts.com։ Վերցված է 2012-07-30 
  8. «Shri Guru Granth Sahib: Raag Aasaa»։ Sacred-texts.com։ Վերցված է 2012-07-30 

ԳրականությունԽմբագրել

  • Али-заде А. А. Маляк аль-Мовт // Исламский энциклопедический словарь. — М. : Ансар, 2007. — 400 с., (Золотой фонд исламской мысли). — ISBN 5-98443-025-8.