Ազնիվ-Աիդա Պուճիգանյան

աշխարհագետ, ժողովրդագրագետ

Ազնիվ-Աիդա Պուճիգանյան (Բուջիգանյան) (1945, Բեյրութ, Լիբանան), աշխարհագետ, ժողովրդագրագետ։ Լիբանանի համալսարանի պրոֆեսոր։

Ազնիվ-Աիդա Պուճիգանյան
Ծնվել է1945
Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան և  Կանադա
Մասնագիտությունաշխարհագրագետ և ժողովրդագիր
Հաստատություն(ներ)Լիբանանի համալսարան և Մոնրեալի համալսարան
Ալմա մատերԼիբանանի համալսարան և Ֆրանսիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ազնիվ-Աիդա Պուճիգանյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Սովորել է Լիբանանի և Ֆրանսիայի համալսարաններում։ Լիբանանի և սահմանակից երկրների տնտեսական աշխարհագրության խնդիրների մասնագետ է։ Պուճիգանյանի մի շարք աշխատություններ «Հայերը Ռոն-Ալպյան աշխարհաշրջանում», 1978, «Տեղահանված ժողովուրդ։ Նոր սփյուռք (19-20-րդ դարեր)», 1982, «Հայերի հասարակական-տնտեսական և քաղաքական դերը Եգիպտոսում 19-րդ դար», 1983, «Հայերն ԱՄՆ-ում», 1988, բոլորը՝ ֆրանսերեն] նվիրված են Եվրոպայում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում հայ սփյուռքի ձևավորման և ժամանակակից խնդիրներին։ «Հայերը Բեյրութի ագլոմերացիայում» (1986) աշխատության մեջ Պուճիգանյանը հետազոտել է հայերի և տեղական միջավայիր փոխհարաբերությունները, հայերի կենցաղի ավանդները և ձեռքբերովի գծերը, երկրի կյանքում հայերի դերը։ 1991 թվականից բնակվում է Կանադայում[1][2]։

Երկեր խմբագրել

  • Հայերը Ռոն-Ալպյան աշխարհաշրջանում, 1978 (ֆրանսերեն
  • Տեղահանված ժողովուրդ։ Նոր սփյուռք (19-20-րդ դդ.), 1982 (ֆրանսերեն)։
  • Հայերի հասարակական-տնտեսական և քաղաքական դերը Եգիպտոսում XIX դ., 1983 (ֆրանսերեն)։
  • Հայերն ԱՄՆ-ում, 1988 (ֆրանսերեն)։
  • Հայերը Բեյրութի ագլոմերացիայում, 1986։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 351։
  2. «Բուջիգանյան Ազնիվ | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։