Ազիզ Բուհադուզ
Ազիզ Բուհադուզ (մարտի 30, 1987[1], Berkane, Oriental, Մարոկկո), մարոկկացի ֆուտբոլիստ, 2-րդ Բունդեսլիգլայի «Սանկտ Պաուլի» ակումբի և Մարոկկոյի հավաքականի հարձակվող[2]։
Քաղաքացիությունը | Գերմանիա և Մարոկկո | |||||
---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1987[1] (37 տարեկան) | |||||
Ծննդավայր | Berkane, Oriental, Մարոկկո | |||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||
Քաշ | 88 կիլոգրամ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Սանկտ Պաուլի | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 14 մայիսի, 2018: |
Ակումբային կարիերա
խմբագրելԲուհադուզը ծնվել է Մարոկկոյի Բերկան քաղաքում։ Երբ նա եղել է մեկ տարեկան․ նրա ընտանիքը տեղափոխվել է հարավային Հեսսենի Դիտցենբախ քաղաք, որտեղ նա սկսել է իր կարիերան «Դիտցենբախ» ակումբում[3]։
Ըստ SpVgg Neu-Isenburg-ի՝ 2006 թվականին նա միացել է «Ֆրանկֆուրտ» ակումբին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Հեսսենի Օբերլիգայում։ 2009 թվականի փետրվարին մեկուկես տարի ժամկետով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էրցգեբիրգե» ակումբ[4]։
2011 թվականին Բուհադուզը միացել է «Վեհեն Վիսբադենին» ազատ տրանսֆերով[5]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է «Օսնաբրյուկ» ակումբի դեմ խաղում[6]։ 2012 թվականի ամռանը նա համաձայնել է դադարեցնել իր պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2013 թվականի վերջը[7]։
2013 թվականի սեպտեմբերին Բուհադուզը տեղափոխվել է «Բայեր Լևերկուզենի» պահեստային կազմ «Վիկտորիա Քյոլնի» պայմանագրի ավարտից հետո[8][9][10]։ Նա խփել է 24 գոլ «Արևմուտք» տարածաշրջանային լիգայի 27 խաղերում[11]։
2014 թվականի մայիսի 5-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել «Զանդհաուզենի» հետ[12]։
2016 թվականի ապրիլին Բուհադուզը համաձայնել է երեք տարի ժամկետով պայմանագիր կնքել «Սանկտ Պաուլիի» հետ[13]։
Միջազգային կարիերա
խմբագրելԲուհադուզը ծնվել է Մարոկկոյում, սակայն մեծացել է Գերմանիայում, այդ պատճառով իրավունք ունի խաղալու այդ երկու երկրների ազգային հավաքականներում։ Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է Ալբանիայի հետ ընկերական խաղում, որը կայացել է 2016 թվականի օգոստոսին և ավարտվել 0-0 հաշվով[14]։ Մեկ ամիս հետո նա խփել է իր առաջին գոլը իր երկրի համար՝ աչքի ընկնելով Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության՝ Սան Տոմե և Պրինսիպիի դեմ խաղում[11]։
2018 թվականի մայիսին ընդգրկվել է Մարոկկոյի հավաքականի կազմում (23 խաղացող)՝ մասնակցելու Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը[15]։ Նա խփել է ինքնագոլ Իրանի դեմ խաղում, որն ավարտվել է Մարոկկոյի պարտությամբ[16]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելՄիջազգային
խմբագրել- 2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ[17]
Մարոկկո | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 0 |
2017 | 8 | 2 |
2018 | 4 | 1 |
Total | 15 | 3 |
Միջազգային գոլեր
խմբագրել- Մարոկկոյի հավաքականի կազմում խփած գոլերը և արդյունքները[17]։
Գոլեր | Տարեթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 4, 2016 | Prince Moulay Abdellah Stadium, Ռաբաթ, Մորոկկո | Սան Տոմե և Պրինսիպի | 2–0 | 2–0 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2017, որակավորում |
2. | Հունվարի 20, 2017 | Stade d'Oyem, Օյեմ, Գաբոն | Տոգո | 1–1 | 3–1 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2017 |
3. | Մարտի 24, 2017 | Stade de Marrakech, Մարաքեշ, Մորոկկո | Բուրկինա Ֆասո | 2–0 | 2–0 | Ընկերական |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Aziz Bouhaddouz». worldfootball.net. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Harms, Carsten (2016 թ․ հուլիսի 12). «Aziz Bouhaddouz: "Ich bin jetzt im besten Profialter"». Abendblatt (German). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hunzinger, Andreas (2009 թ․ փետրվարի 2). «Pizarros Kumpel kommt nach Bornheim». Frankfurter Rundschau (German). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bouhaddouz kommt, Triadis wird zum Profi». kicker Online (German). 2011 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bouhaddouz trifft und fliegt vom Platz» (German). kicker.de. 2011 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Aziz Bouhaddouz verlässt den SVWW». wiesbadenaktuell.de (German). 2012 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Keine Spielzeitgarantie": Aziz Bouhaddouz geht». kicker Online (German). 2013 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bouhaddouz verstärkt Bayer 04». FuPA (German). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ein neuer Stürmer für die U23». Bayer 04 Leverkusen Fussball GmbH (German). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 11,0 11,1 Fischer, Sebastian (2016 թ․ հունվարի 14). «Plötzlich Nationalspieler». Süddeutsche Zeitung (German). Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «SVS angelt sich Bouhaddouz» (German). kicker.de. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bouhaddouz entscheidet sich für St. Pauli». kicker Online (German). 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bakkali, Achraf. «Le Maroc et l'Albanie dos à dos». Mountakhab.net (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Boufal left out of Morocco squad».(չաշխատող հղում)
- ↑ Coles, Ben (2018 թ․ հունիսի 15). «World Cup 2018: Own-goal costs Morocco dear as Iran triumph in injury time - live reaction». The Daily Telegraph. Telegraph Media Group Limited. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 17,0 17,1 «Bouhadddouz, Aziz». National Football Teams. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ազիզ Բուհադուզի էջը fussballdaten.de կայքում (գերմ․)
- Ազիզ Բուհադուզի էջը WorldFootball.net կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիզ Բուհադուզ» հոդվածին։ |