Ազեր Ալիև

ադրբեջանցի նկարիչ

Ազեր Սեյրան օկլի Ալիև (ադրբ.՝ Azər Seyran oğlu Əliyev, հուլիսի 18, 1969(1969-07-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի նկարիչ, գրաֆիկական նկարիչ և դիզայներ։ Ադրբեջանի պետական արվեստի ակադեմիայի դոցենտ[1]։

Ազեր Ալիև
Ծնվել էհուլիսի 18, 1969(1969-07-18) (54 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան և Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ազեր Ալիևը ծնվել է 1969 թվականի հուլիսի 18-ին Բաքվում։ Նա նախ սովորել է Ազիմ Ազիմզադեի անվան գեղարվեստի դպրոցում (1984-1988 թթ.), Այնուհետև Ադրբեջանի Ա. Հուսեյնզադեի անվան մշակույթի և արվեստի պետական համալսարանում (1992-1997 թթ.)[2]:

Նա նաև դիզայնի դասեր է ստացել ԽՍՀՄ հայտնի ժողովրդական արտիստ Յ.Յ. Մոիսոյենկոյից՛ Ռեպինի անվան Մոսկվայի արվեստի ակադեմիայում և Բարոն Ստիգլիսի անվան Արվեստի և արդյունաբերության բարձրագույն ակադեմիայում։ 1992 թվականից աշխատել է Ադրբեջանի հեռուստատեսության վավերագրական կինոյի ստուդիայում որպես դիզայներ-նկարիչ։

1993 թվականից նա մասնակցել է միջազգային, համամիութենական և ազգային ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և այլ երկրների տարբեր ցուցահանդեսներում։

Նա Ադրբեջանի նկարիչների միության, ինչպես նաև Ադրբեջանի դիզայներների միության անդամ է։

Նկարչի աշխատանքները ցուցադրվել են 2018 թվականին Լուվրի թանգարանում «Art Shopping» միջազգային ցուցահանդեսում, ինչպես նաև Կաննում և Միլանում կայացած գեղարվեստական ցուցահանդեսներում[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ազեր Սեյրան օկլի Ալիև
  2. Azərbaycanlı rəssam
  3. Azər Əliyev (rəssam)
  4. «Azər əliyev». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.